
13-ամյա երեխան բարձրացել է ժայռի վրա և չի կարողացել շարունակել ճանապարհը

Օգոստոսի 14-ին, ժամը 09.04-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացի Գ. Ա.-ը (13 տարեկան) բարձրացել է Երևանի Դավիթաշենի կամրջի տակ գտնվող ժայռի վրա և չի կարողանում իջնել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:
Ժամը 09.59-ին հրշեջ-փրկարարները և փրկարարները ժայռից իջեցրել են 2001 թ. ծնված Գ. Ա.-ին: