
Կոռուպցիոն սկանդալ. Իլհամ Ալիևը պաշտոնից 2 գեներալի է ազատել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է Ջումշուդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ, գեներալ-մայոր Միրզա Ալմասովին, haqqin.az-ին հայտնել են զինվորական հաստատությունում աղբյուրները:
Ալիևը մեկ այլ հրամանով պաշտոնից ազատել է ՊՆ գլխավոր ռազմական տեսչության պետ, Ադրբեջանի ազգային հերոս, գեներալ-մայոր Ֆահրադդին Ջաբրայիլովին:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում չեն հաստատել ու չեն հերքել տվյալ տեղեկությունը՝ նշելով, որ մամուլին կտեղեկացվի պաշտպանության նախարարության բոլոր կադրային փոփոխությունների մասին:
Երկու բարձրաստիճան գեներալներին աշխատանքից ազատելու մասին տեղեկությունը հաստատել է նաև ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը:
Նշենք, որ Միրզա Ալմասովիու Ֆահրադդին Ջաբրայիլովի անունները բազմիցս շրջանառվել են երկրի ԶՈՒ կոռուպցիոն սկանդալներում: