Ցանկացած պահի հենց աթոռից մի քիչ քաշեցին, անմիջապես ՀՀ-ում իշխանություն կփոխվի. Աշոտ Մանուչարյան

«Նախատեսվող Սահմանադրությունը գործող Սահմանադրության շարունակությունն է» ,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն՝ անդրադառնալով երկրի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումներին:

Նա նշեց, որ գործող Սահմանադրությունը մասն է մի փիլիսոփայության, իսկ դրա շարունակությունը նոր Սահմանադրությունն է , քանի որ խարսխված է երկու սկզբունքի վրա՝ մարդը պետք է հարստություն կուտակի և հաճույքներ ստանա: Ըստ նրա՝ այդ համակարգում ինչքան ասես իշխանությունը կարող է վերարադրվել, եթե հանկարծ դրսի ավելի բարձր իշխանավորը հրահանգ չտա հեռանալ, ինչպես հրահանգ տվեց խեղճ Իլհամին և խեղճ էրդողանին: «Երկուսն էլ կոտորվում են այդ պատճառով: Ասում է՝ գիտեք, որ հերիք չի, որ դուք իմ հլու-հնազանդ ծառաներն եք, դուք ամեն մեկդ մի պարան գցեք ձեր վզից, կապեք առաստաղից, իսկ տակը լինի մի աթոռ, որին կպած լինի մի պարան, որը տաք իմ ձեռքը. երբ պետք լինի՝ քաշեմ։ Իսկ նրանք ասում են՝ տեր իմ, չէ՞ որ քո հրահանգները կատարում ենք, ինչի՞դ է պետք այդ համակարգը, ասում է՝ դա է սրբազան օրենքը մեր հաաստատած համակարգի: Ուրեմն մեզ մոտ այդպես է՝ պարանները տրված են, առայժմ մարդիկ ապրում են, բայց ցանկացած պահի հենց աթոռից մի քիչ քաշեցին, անմիջապես ՀՀ-ում իշխանություն կփոխվի, այսինքն՝ իշխանությունը ՀՀ-ում չի փոխվում զուտ արտաքին պատճառներով, որովհետև այս համակարգն իր տրամաբանությամբ դա է պարտադրում, իսկ արտաքինն էլ որպեսզի չփոխվի, դու անընդհատ ծառայություններ ես մատուցում, եթե կյանքդ հաջող է դասավորվում, ինչպես Սաուդիան Արաբիայի արքայինը կամ Ուզբեկստանի նախագահինը, երկուսն էլ ահաբեկված էին, որովհետև տեսել էին՝ օրենքները փոխվում են, եթե բախտդ չի բերում, ինչպես Քադաֆիինը, ապա կծառայես այլ ձևով, բայց կաևոր է, որ Քադաֆին և Ուզբեկստանի նախագահը ծառայում են մի համակարգի »,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Տեսանյութեր

Լրահոս