
Շվեյցարիան ամբողջությամբ չեղյալ է հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը

Շվեյցարիան նախօրեին ամբողջությամբ չեղյալ է հայտարարել Իրանի դեմ պատժամիջոցների մի մասը, որոնց գործունեությունը կասեցվել էր 2014թ. հունվարին, գրում է DW-ն:
Համապատախան որոշումը կայացվել է Բեռնում կառավարության կողմից՝ որպես ռեակցիա իրանական միջուկային ծրագրի բանակցությունների հաջող ավարտին:
Մասնավորապես, հանվել են Իրանի իշխանությունների հետ թանկարժեք մետաղների, նավթաքիմիական արտադրատեսակների առևտրի, իրանական նավթի տեղափոխման ու դրա հետ կապված ապահովագրական պայմանների արգելքները:
Շվեյցարական իշխանություններն իրենց իրավունք են վերապահել վերսկսել պատժամիջոցները, եթե Թեհրանը չկատարի ազգային միջուկային ծրագրի համաձայնագիրը:
Ընդ որում՝ Բեռնը պահպանել է Իրանի նկատմամբ սահմանափակումների մեծ մասը: ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ավելի զգուշավոր դիրք են զբաղեցրել Իրանի հարցում՝ նրանք պատրաստ են չեղյալ հայտարարել տնտեսական պատժամիջոցները միայն այն դեպքում, եթե Իրանը իրականացնի համաձայնագրով ձեռք բերված բոլոր պարտավորությունները: