Բաժիններ՝

Հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Սբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվը

Օգոստոսի 14-ին հանկարծամահ է եղել Շիրակի թեմի Սբ Նշան եկեղեցու հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Զգոն քահանա Անտոնյանը:

«Թող ողորմած Աստված իր լուսեղեն հարկերի ներքո ընդունի Տեր Հոր հոգին և մխիթարություն պարգևի ընտանիքի անդամներին ու հավատացյալներին: Տեր Զգոնի վերջին օծման արարողությունը տեղի կունենա օգոստոսի 16-ին` Գյումրիի Ս. Նշ ն եկեղեցում: Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- նշված է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրության մեջ:

Տեր Զգոն քահանա Անտոնյանը (ավազանի անունը Հովհաննես) ծնվել է 1961թ. օգոստոսի 12-ին Երևանում: 1968-1978թթ.սովորել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 միջնակարգ դպրոցում: 1983-1988թթ. ուսանել է Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում, իսկ հետագայում Բուենոս Այրեսի UCA համալսարանում:

1989թ. մայիսի 8-ին` ձեռամբ Տ. Հուսիկ արքեպիսկոպոս Սանթուրյանի ձեռնադրվել է սարկավագ: 2002թ. ապրիլի 28-ին` ձեռամբ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի, ձեռնադրվել է ամուսնացյալ հոգևորական: 2002թ.-ից ծառայության է կոչվել Շիրակի թեմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս