
Կոստա Ռիկայի հավաքականի մարզիչ Պաուլո Վանչոպեն ծեծկռտուք է սարքել երիտասարդական թիմերի խաղի ժամանակ

Դեպքը տեղի է ունեցել Կոստա Ռիկայի և Պանամայի ազգային թիմերի Օլիմպիական որակավորման հանդիպման ժամանակ:
Վանչոպեն փորձում էր դուրս պրծնել դաշտ, որը կոպիտ ձևով կանխվեց մեկի կողմից, ով պահում էր դաշտ տանող դռնակը: Ի պատասխան ցուցաբերած կոպտության՝ Պաուլոն հարվածեց տղամարդու դեմքին: Հակառակորդը, ով մեկ գլուխ ցածրահասակ էր Վանչոպեից, անցավ հարձակման և մի քանի լավ հարված հասցրեց «Մանչեսթեր Սիթիի» նախկին ֆուտբոլիստին:
Վանչոպեն հանդես է եկել «Դերբիի», «Վեսթ Հեմի» և «Մանչեսթեր Սիթիի» կազմերում:
Պաուլոն Կոստա Ռիկայի հավաքականի կազմում անցկացրել է 73 հանդիպում և խփել է 45 գնդակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը