Եթե դիետայի շրջանում եք, սակայն անդադար ցանկանում եք որևէ համեղ բան ուտել աղանդերին, ապա ձեզ ենք ներկայացնում ամենահամեղ և դիետիկ աղանդերը: Բաղադրատոմսը, որն օգտագործում են մոդելները, շատ պարզ է և չի վնասում կազմվածքին:
Հնդկաստանում տեղի է ունեցել առաջին հայացքից անսովոր հարսանեկան արարողություն, որի բոլոր մասնակիցները եղել են երկվորյակ: Երկվորյակ եղբայրներ Ջիլռաջն ու Դիլկերն ամուսնացել են երկվորյակ քույրեր Ռիմայի ու Ռինայի հետ:
Victoria’s Secret-ի «հրեշտակները» սեքսուալության վերաբերյալ ժամանակակից պատկերացումների մարմնավորումն են: Այդ պատվավոր տիտղոսը ոչ միայն ենթադրում է տեղ ունենալ մոդելային բարձրագույն լիգայում, այլև մեծ պատասխանատվություն է՝ բրենդի յուրաքանչյուր ներկայացուցչի իմիջին հետևում է VS-ի պրոֆեսիոնալների թիմը:
«Ես գիտեմ, որ պետք եմ «Ռոմային», բայց ես չեմ տեսնում ոչ մի խոչընդոտ, որ կարող էի պետք գալ «Արսենալին»:
Հնարավոր է՝ հիգիենիկ շրթներկն ամենագլամուրային ապրանքը չէ, սակայն առանց դրա անհնար է պատկերացնել կանանց կյանքը: Հատկապես աշնան ամիսներին, երբ եղանակը սառչում է, շուրթերը չորանում ու ճաքճքում են: Գիտեի՞ք արդյոք, որ հիգիենիկ շրթներկը կարելի է օգտագործել նաև այլ նպատակներով:
2016թ. Հրե Կապիկը մտնում է իր իրավունքների մեջ:
Դրա՞մն է փչացնում մարդուն, թե՞ այն սոսկ անկման պատճառ է դառնում։ Պարզաբանում է Տ. Եսայի քահանա Արթենյանը:
Վիճակագրության համաձայն՝ ինքնաթիռը տրանսպորտի ամենաանվտանգ տեսակն է: Նույնիսկ, եթե թռիչքի ընթացքում չնախատեսված իրավիճակ է ստեղծվում, կարևոր է հանգստություն պահպանել:
Հայտնի մանկագիր Էն Քամերոնը պատմել է իր անհավատալի պատմությունը: 2012 թվականին իր մոտ հայտնաբերել էին 3-րդ փուլում գտնվող աղիքային քաղցկեղ:
«Ոչ մեկը չի ասում, որ կարելի է խախտումներ անել, ես դրա ջատագովը չեմ։ Ես ասում եմ` մարդկանց արդյունավետ իրավական պաշտպանության միջոցների հնարավորություն տվեք, որոնք այս հարցով հազար ու մի խնդիր կլուծեն»,- ասում է Էդմոն Մարուքյանը։
Արվեստը հայտնի է իր գեղեցկությամբ, սակայն դրանում առկա է նաև տգեղությունն անգամ ամենահայտնի նկարիչների աշխատանքներում՝ չխոսելով անգամ արյան, էքզիստենցիալ սարսափի մասին:
«Չեմպիոնների լիգայի 10-րդ տիտղոսը նվաճելուց հետո ես տրամադրված էի, որպեսզի մնամ Մադրիդում, բայց ֆուտբոլում նման բաներ պատահում են»:
Հոգեդարձը հակաբնական երևույթ է: Իրականում երբ բժիշկներն ասում են, թե մարմինը մահացած է, ֆիզիկապես պատրաստ չէ կրելու իր մեջ կյանք, հոգին մահացած մարմնին վերադարձնելը նշանակում է շարունակ տանջել մարդուն:
Նոյեմբերի 13-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Բաբաջանյան փողոցի թիվ 26/5 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արամ Ք.-ին:
Կատալոնացիները Նոլիտոյին կարող են ձեռք բերել ձմռանը, այդ պատճառով վերջնական առաջարկ է կատարել 18 մլն եվրոյի տեսքով։ Մոտակա շաբաթվա ընթացքում Նոլիտոն պետք է արձագանքի առաջարկին: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»։
Նոյեմբերի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:
«Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործմամբ Ռուսաստանն իր գլխին լուրջ խնդիրներ կլցնի, որի ո՛չ ռազմական և ո՛չ էլ քաղաքական անհրաժեշտությունն այս պահին չկա»,- ասաց Ֆելգենգաուերը՝ շարունակելով, որ օդանավակայանի օգտագործումը կհարուցի Բաքվի դժգոհությունը, ում հետ հարաբերությունները Մոսկվան վերջերս է կարողացել փոքր-ինչ կարգավորել։
Վախենում էի բարձրությունից: Ես սովոր էի հողը զգալ ոտքերիս տակ: Բայց, ինչ հետախույզ, եթե պարաշյուտով չթռչի: «Ես ո՞նց կարող եմ… Ես ո՞նց կարող եմ… Ես ո՞նց կարող եմ…»,- մտածում էի ուղղաթիռի դռան մոտ կանգնած: «Դո՛ւ պարտավոր ես թռչել»: Մեկ… երկու… երեք… Նետվում եմ ցած: Երկնքում եմ: Ես եմ ու օդը: Ահա ոտքերս հպվում են երկրին: Եվ մեկընդմիշտ մոռանում եմ վախերիս մասին:
Երկուսն էլ «ձգեցին» մինչև 134 ֆունտ (60.70 կգ), ինչից հետո Ռոնդան նետվեց դեպի մրցակցուհին և ամեն ինչ սկսվեց:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության նախկին քննչական գլխավոր վարչության Կենտրոնականի քննչական բաժնի պետի տեղակալ Հայկ Ավագյանը, նույն բաժնում քննվող քրեական գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով քրեադատավարական նորմերից չբխող գործողությունների կատարմամբ և ապօրինի ցուցումներ տալով, միջամտել է գործով նախաքննություն կատարող, իրեն անմիջականորեն ենթակա քննիչի գործունեությանը՝ խոչընդոտելով քննությանը:
Ֆրանսիայում արյան հանձնման կետերը ծանրաբեռնված են աշխատում նոյեմբերի 14-ի առավոտից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում միացել է ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի տեղի ունեցած մոմավառությանը:
«Մենք Մեսսիի հետ արդեն 8 տարի է կիսում ենք այս մրցանակը: Մեզանից առաջ նման բան չի եղել: Ես Լիոնելի հետ լավ հարաբերություններ ունեմ. մենք ընկերներ չենք, բայց հարգում ենք իրար»,- ըստ The Guardian-ի՝ ասել է Ռոնալդուն:
Համացանցում հայտնվել է տեսահոլովակ, որտեղ հարձակումների հաջորդ օրը տղամարդը նվագում է Ջոն Լենոնի «Imagine» երգը «Բատակլան» համերգասրահի մոտակայքում, որտեղ ուրբաթ ահաբեկիչները կրակել են մարդկանց:
Ըստ նկարչի՝ եկել է բանիմաց, աշխատասեր, նոր ու թարմ գաղափարներով զինված մի սերունդ, որոնցով անձամբ ինքը հպարտ է և ուրախ: Ցուցահանդեսի համադրական աշխատանքներին Ավետիք Ալավերդյանը ոչ միայն չի մասնակցել, այլ նաև, ինչպես ինքն ասաց՝ բոլորովին կապ չի ունեցել: «Եվ ընդհանրապես, ես երբեք չեմ մտածել, թե ի՞նչ «իզմեր»-ի եմ գնում… երևակայի՝ մոդեռնիստ եմ՝ այդպես են ասում: Ես պարզապես ոգեշնչվում եմ ամեն օր արթնանալուց, մտքից, որ դեռ կամ, դեռ ապրում եմ ու պիտի ստեղծագործեմ»,- մեզ հետ զրույցում խոստովանեց վառ գույների համադրող, գույնը իբրև կիրք ընկալող ԱվետիքԱլավերդյանը:
«Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Ռուսաստանը քայլերի է դիմելու, դրանք չեն լարվելու, Վրաստանի հետ Ռուսաստանը գործընթացի մեջ է, որը կտևի երկար, բայց առանց լարվածության օջախների, քանի որ դա այսօր ամենևին էլ ձեռնտու չէ Ռուսաստանին։»
Ֆրանսիայում ոստիկանությունը պարզել է Փարիզի ահաբեկչության 8 հեղինակներից 3-ի ինքնությունը, հայտնում է BFM հեռուստաալիքը:
Փարիզում սպանված ահաբեկիչներից մեկի մարմնի զննության ժամանակ հայտնաբերվել է սիրիական անձնագիր, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ երկրում այս գիշեր տեղի ունեցած հարձակումներից հետո անվտանգության հավելյալ միջոցառումներ են սահմանվելու:
«Ռոմայի» հարձակվող և ավագ Ֆրանչեսկո Տոտտին պատմել է, որ մոտ ապագայում կարիերան ավարտելու մտադրություն չունի: «Ես ինձ գերազանց եմ զգում: Քանի դեռ իմ մարմինը թույլ է տալիս, ես շարունակելու եմ խաղալ»,- ասել է Տոտտին: