
Ֆրանսիան անվտանգության հավելյալ միջոցառումներ է սահմանում

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բեռնար Կազնևը հայտարարել է, որ երկրում այս գիշեր տեղի ունեցած հարձակումներից հետո անվտանգության հավելյալ միջոցառումներ են սահմանվելու:
Մասնավորապես, ուժեղացվելու են ստուգումները երկրի սահմաններին՝ ճանապարհներին, գնացքներում ու օդանավակայաններում:
Փողոցներում պարեկային հսկողություն են սահմանելու նաև զինծառայողներ, 230 ոստիկան ու ահաբեկչության դեմ պայքարող երկու հատուկ ստորաբաժանում:
Հարկ է նշել, որ այս տարվա հունվարին Charlie Hebdo ամսագրի վրա հարձակումներից հետո Ֆրանսիայի ներքին գործերի նախարարն արդեն ավելացրել էր ոստիկանների, զինվորականների թիվը՝ մինչև 30 հազար մարդ:
Մինչև հինգշաբթի երկրում արգելված են զանգվածային միջոցառումներն ու մարզական միջոցառումները: Փարիզի Էյֆելյան աշտարակը նույնպես փակ կլինի մինչև հատուկ հրամանի արձակումը: