Ռոուզին և Հոլմը հարձակվեցին իրար վրա կշռման արարողության ժամանակ
Երկուսն էլ «ձգեցին» մինչև 134 ֆունտ (60.70 կգ), ինչից հետո Ռոնդան նետվեց դեպի մրցակցուհին և ամեն ինչ սկսվեց:
«Ես ընդամենը ցանկանում էի նրան ցույց տալ, որ հենց այնպես այստեղ չեմ եկել: Բայց նա առաջինը բռունցքով դիպավ դեմքիս: Ես նրան չէի կպել: Իսկ նա կպավ ինձ և ես նրան ասացի, որ տեսնում եմ իր ամբողջ կեղծ էությունը: Իրոք տեսնում եմ:
Այդ ամենը խաղ էր, ամեն ինչ, մինչև այս պահը, ամբողջ հարգանքը, սիրալիրությունը: Հիմա ես տեսնում եմ, որ դա սուտ է և նա իրենը կստանա կիրակի»,- հայտարարել է Ռոնդա Ռուզին:
«Նա առաջինը չէ, ով մտածում է, որ ինձ հաղթելու իդեալական պլան ունի: Եվ նրա ճամբարն առաջինը չէ, ով այդպես է մտածում: Կիրակի ես ցույց կտամ, թե ինչու եմ չեմպիոն»,- Ռոուզիի խոսքերն է ցիտում Bleacher Report-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը