«Ես ճիշտ ժամանկին հեռացա «Ռեալից»». Անխել Դի Մարիա
«ՊՍԺ»-ի կիսապատշպան Անխել Դի Մարիան կիսվել է իր մտքերով` «Ռեալից» հեռանալու մասին: «Չեմպիոնների լիգայի 10-րդ տիտղոսը նվաճելուց հետո ես տրամադրված էի, որպեսզի մնամ Մադրիդում, բայց ֆուտբոլում նման բաներ պատահում են:
Իմ հեռանալուց հետո «Ռեալը» ոչինչ չի նվաճել: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ հեռացել եմ ճիշտ ժամանակին և պատշաճ կարգով:
Ինձ մոտ լավ հիշողություններ են պահպանվել Մադրիդից: Այնտեղ է ծնվել իմ դուստրը և նրա կյանքը փրկեցին: Ես դա երբեք չեմ մոռանա»,- ասել է Դի Մարիան beIN Sports-ին տված հարցազրույցում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը