Դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Ալամուդդինը, հղի է: Այս մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները, տեղեկացնում է Elle-ը:
«Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է «Յուվենթուս» վերադառնալու հնարավորությունը, ինչպես նաև իր կարծիքն է հայտնել այն ակումբների նախագահների մասին, որոնցում աշխատել է:
Ջեք Նիկոլսոնը և ևս 5 սեքս խորհրդանիշներ` 50 տարեկանից մեծ:
Եթե պիտի սիրենք թշնամիներին, ուրեմն` ինչպե՞ս սպանենք նրանց պատերազմի ժամանակ: Պատասխանում է Տ. Սմբատ քահանա Սարգսյանը:
Ուղևորուհին տաքսու վարորդին «փակվել էր նարկոտիկով»:
Google-ը դուդլ է ստեղծել՝ ի պատիվ սաքսոֆոնի ստեղծող Ադոլֆ Սաքսի ծննդյան 200-ամյակի, հայտնում է korrespondent.net-ը:
Սահմանին հնարավոր է ցանկացած զարգացում: Կռիվ է. մեկը հրադադար է կոչում, որը հաճախ խախտվում է, մյուսը մի այլ անուն է տալիս իրավիճակին: Սակայն սահմանին կանգնած զինվորին այդ բնորոշումները չեն հետաքրքրում, նրանք իրենց պարտականություններն են կատարում:
«Երբ Երևանի Պետական բժշկական համալսարանում սկսում էինք այս առարկայի դասավանդումը, հասկացանք, որ հայերեն լեզվով դասագրքի կամ համապատասխան ուսումնական ձեռնարկի նկատելի պակաս է զգացվում: Այս ձեռնարկի մասին պետք է նշել, որ սա տարիների երկարատև աշխատանքի արդյունք է: Գրքի լույսընծայումն անընդհատ ձգձգվում էր միայն այն պատճառով, որ բժշկական հոգեբանությունը համարվում է արագ զարգացող ոլորտներից մեկը, ու անընդհատ նորություններ էին գրանցվում: Ի վերջո, մենք որոշեցինք ինչ-որ պահից կանգ առնել և կազմել գիրքը՝ դրանում ընդգրկելով արդեն մեր հավաքագրած մեծ ինֆորմացիայի պաշարը»,- 168.am-ի հետ զրույցում նշեց գրքի հեղինակ Խաչատուր Գասպարյանը:
Պարզաբանումներ հարսանիքից հետո. եղբայրներին հրազենային վնասվածքներ էր պատճառել քրոջ ամուսինը:
Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը խոսել է «ԲԿՄԱ»-ի և ազգային հավաքականի միջև կատարված ընտրության մասին:
Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է 2014-2015 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի անունը։
«Հաշվի առնելով թե՛ Արևմուտքի, և թե՛ Արևելքի փորձը, մեզ՝ հայերիս, հարկավոր է հատուկ մի Սահմանադրություն, ուր հաշվի կառնվեն բոլորիս իրավունքները, շահերն ու պարտականությունները: Սակայն ես չեմ տեսնում, որ նոր ու հին Սահմանադրության տարբերությանն «այո» կամ «ոչ» ասողները գաղափարախոսություն ունենան»:
«Սկզբում ցուցմունքներ էին գնում, որ կրակել է, հետո պարզվեց՝ այդ զենքն ընդհնարապես լիցքավորված չի եղել, հետո Զինվորական դատախզությունը սկսեց մտածել՝ բա ինչ վերագրի Արտակ Բուդաղյանին, որպեսզի հնարավոր լինի Տիգրան Խաչատրյանին քրեական պատասխանատվությունից ազատել: Եվ ցուցմունքները, որոնցում ասում էին՝ միայն հայհոյանքներ էր տալիս, օգոստոս ամսից հետո, երբ արդեն որոշում կար Տիգրան Խաչատրյանին պրծացնել քրեական պատասխանատվությունից, փոխվեցին և արդեն սկսեցին ասել, որ Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ էր տալիս: Պրիմիտիվ, բայց ոչ մաքուր տեխնոլոգիաներ են աշխատել»,- ասաց Հայկ Ալումյանը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ավագ Ռոյ Քինը քննադատության է ենթարկել կիսապաշտպան Էշլի Յանգին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի «ԲԿՄԱ»-ի դեմ խաղի ժամանակ կատարած սիմուլյացիայի համար (1:0):
«Հեշտ չի լինելու, բայց մենք փորձում ենք փոխհամաձայնության հասնել: Անձամբ ինձ համար սա շատ բարդ ճանապարհ է եղել, որը ես միայնակ եմ հաղթահարել քաղաքականության մեջ: Սեփական օրինակով ես ցույց եմ տվել կանանց, որ ցանկացած նպատակի հնարավոր է հասնել, սակայն նրանք դեռեւս ավելի մեծ աջակցության կարիք ունեն», – ասում է նա:
Մոսկվայի Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության քաղաքային գիտահետազոտական ինստիտուտի նեղ մասնագետների խմբի մասնակցությամբ հերթական բժշկական կոնսիլիումն է հրավիրվել` Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած քաղաքացիների առողջական վիճակը գնահատելու և բուժման հետագա քայլերը քննարկելու նպատակով:
Կաթսայի մեջ կիսով չափ եռացրած ջուր լցրեք և ավելացրեք քրքումն ու կոճապղպեղը (имбирь): Կաթսան ծածկեք և թողեք մնա 10-15րոպե:
«Պետք է փոխվի ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմը, իհարկե, Հերմինե Նաղդալյանն այնտեղ անելիք չունի, իհարկե, եթե Աստված մի արասցե, այս զեկույցն ընդունվի, նա պետք է ինքնակամ հրաժարական տա: Եթե Ադրբեջանը կարողանում է գնել պատգամավորներին, ապա ինչո՞ւ չի կարողանում գնել իր դեմ զեկույցները: Այդ ինչպե՞ս է պատահում, որ Ադրբեջանը չի կարողանում գնել այդ բանաձևերը: Այդ ինչքա՞ն վատ են իրենց պահել, այդ որքա՞ն վատ համբավ ունեն, որ իրենց առարկությունները հաշվի չեն առնում: Սա արդյո՞ք մտածելու առիթ չպետք է տա Սերժ Սարգսյանին»,- ասում է Ստյոպա Սաֆարյանը:
Մանրամասները կարող եք դիտել ՀՀ ոստիկանության տրամադրած տեսանյութում:
Քանի որ Բաղանիս-Ոսկեպար միջպետական ավտոճանապարհի և հարակից սահմանամերձ գյուղերի ուղղությամբ շարունակվել են կրակոցները, ուստի, տեղանքի վտանգավորության պատճառով, դեպքի վայրի զննություն հնարավոր չի եղել կատարել:
Ցավալի է, որ Ռոբերտ Ուոլթերի միակողմանի և կանխակալ զեկույցի հիման վրա պատրաստած բանաձևի նախագիծը հավանության է արժանացել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի կողմից։ Մենք անընդունելի ենք համարում ԵԽԽՎ-ի զեկուցողի մոտեցումը, ով որպես հիմք է ընդունել հակամարտության միայն մեկ կողմի դիրքորոշումը և իրավիճակի անաչառ ու չեզոք գնահատականի փոխարեն զեկույցում ներկայացրել է ադրբեջանական քարոզչական թեզերը։
2015թ. նոյեմբերի 5-ին ՀՀ Վարչական վերաքննիչ դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Ա. Աբովյանի, քննության առնվեց 2013 թ. դեկտեմբերի 2-ին ՀՀ նախագահական նստավայրից ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից հեռացված ամուսիններ Աշոտ Խուդոյանի և Հեղինե Մակարյանի ներկայացուցիչ Տաթևիկ Սիրադեղյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 91-ամյա կնոջ՝ շահադիտական դրդումներով, ավազակությամբ կատարված սպանության դեպքի առթիվ:
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի հետ միասին մասնակցել է հայ ազգային դասական երաժշտական դպրոցի հիմնադիր, մեծ երգահան Կոմիտաս վարդապետի հուշարձանի հանդիսավոր բացման արարողությանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2013 թվականին Գոհարիկ Սադոյանը «Համադասարանցիներ» սոցիալական կայքում ծանոթացել և տևական ժամանակ նամակակցել է տարբեր անձանց հետ, իսկ հետագայում ոմանց հետ շփումներ է ունեցել նաև հեռախոսով, որի մասին տեղեկացել է ամուսինը՝ Արթուր Աբրոյանը, և ընտանիքում անախորժություն է առաջացել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու հատկանիշներով:
Հնարավոր չէ անձին, ով ունի նույնականացման քարտ, տրամադրել հին անձնագիր: Այս մասին այսօր Ոստիկանությունում տեղի ունեցող քննարկման ընթացքում ասաց ՀՀ ոստիկանության Անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի այն առաջարկին, թե նույնականացման քարտեր ունեցող քաղաքացիներին կարելի է տալ հին անձնագրերը: Նրա խոսքով՝ օրենքը դա թույլ չի տալիս, բացի դա՝ այդ դեպքում մենք մեկ քայլ հետ ենք գնալու:
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ՌԴ-ից ՀՀ վերադառնալու մասին նախապես ոստիկանությանը տեղեկացնելով և ՀՀ տարածք ժամանելուց հետո, նոյեմբերի 5-ին Բագրատաշենի սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1982 թ. ծնված Սուրեն Հ.-ն:
Ավտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Եգիպտոսի հետ ավիահաղորդակցությունը կասեցնելու խորհրդատվությունները, մինչ կպարզվի Եգիպտոսում ռուսական А321-ի կործանման պատճառները, հայտնում է RIA Novosti-ն: Լրագրողներին այս մասին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար հավակնորդների քննության և հավաստագրման ժամանակացույցը: