Բաժիններ՝

Ծեծի ենթարկողները հայտնաբերվել են

Նոյեմբերի 13-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում տեղեկություն է ստացվել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 23-ի սահմաններում, Երևանի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի տներից մեկի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 1989 թ. ծնված Գոռ Մ.-ի հետ վիճաբանել են եղբայրներ` 1998 թ. ծնված Արմեն և 1955 թ. ծնված Արշակ Ա.-երը, որի ընթացքում վերջիններս ծեծի են ենթարկել Գոռ Մ.-ին` պատճառելով վնասվածքներ:
Նոյեմբերի 13-ին եղբայրները բերման են ենթարկվել բաժին և տվել խոստովանական բացատրություններ:

Ձեռնարկվում են միջոցառումների տուժողին հայտնաբերելու ուղղությամբ: Նույն օրը վեջինիս քրոջից ընդունվել է հաղորդում:
Կատարվում է հետաքննություն:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս