Ինչպիսի սեղան գցել և ինչ հյուրասիրել 2016թ. Հրե Կապիկի տարում
2016թ. Հրե Կապիկը մտնում է իր իրավունքների մեջ: Դրա համար, հատկապես Ամանորի գիշերը, պետք է անել ամեն ինչ՝ հասնելու համար նրա աջակցությանը: Հարուստ սեղանը` կազմված որոշակի մթերքներից, կօգնի դեպի տուն գրավել ուրախությունը և հաջողությունը:
Մեծ շուքով Նոր տարին դիմավորելն արդեն ավանդույթ է դարձել: Մեզանից յուրաքանչյուրը սիրում է ուրախանալ և նախապես պլանավորում է, թե որտեղ և ում հետ պետք է անցկացնի տոնական գիշերը: Սական միայն վայրը, զգեստը և զարդերը չէ, որ կարևոր դեր են խաղում: Որպեսզի Կապիկին բարի դարձնենք, պետք է իմանանք, թե ինչ կերակուրներ են նրան հաճելի, և ինչպես պետք է ճիշտ ձևավորել հյուրասիրության սեղանը:
Ինչպես է ճիշտ ձևավորել տոնական սեղանը
Ամանորյա սեղանի սփռոցը պետք է լինի գունագեղ` վառ և ուշադրություն գրավող անձեռոցիկներով: Սպասքը և բաժակները պետք է փայլեն մաքրությունից և հարուստ տեսք ունենան: Պարտադիր չէ ընտրել թանկ սպասք, բավարար է, որ այն հարուստ տեսք ունենա տոնական սեղանի վրա:
Կարևոր է կապիկի արձանիկի առկայությունը, և, եթե Դուք սեղանին դնեք կապիկի մոմե արձանիկ, ապա հաստատ ձեր տանն ամբողջ տարի առատություն կլինի:
Կերակրատեսակները պետք է պատրաստված լինեն բնական մթերքներից: Թող որ ամանորյա գիշերը սեղանին շատ առատ լինեն բանանն ու էկզոտիկ այլ մրգերը. դա կապիկին կերջանկացնի, որով էլ նա կկիսվի Ձեզ հետ ամբողջ տարվա ընթացքում:
Հրե Կապիկը գերազանց հիշողություն ունի և բոլորի հետ վերաբերվում է այնպես, ինչպես նրանք վերաբերվել են իր հետ: Դրա համար ամեն ինչ կախված է միայն Ձեզանից:
Քանի որ Կապիկը միշտ գտնվում է շարժման մեջ և վարում է շատ ակտիվ կյանք, ապա սեղանին պետք է շատ բանջարեղեն լինի: Բանջարեղենից պատրաստված յուրաքանչյուր կերակրատեսակ, յուրաքանչյուր աղցան հիացմունքով և շնորհակալությամբ կընդունվի Կապիկի կողմից: Պանրի տեսակները նույնպես հաճելի են նրա համար:
Իսկ մսից պատրաստված կերակրատեսակներ կարելի է քիչ ունենալ սեղանին, քանի որ Կապիկն այն չի ուտում: Բայց եթե չեք կարող Ձեզ զրկել նման հաճույքից, ապա աշխատեք մսային կերակրատեսակները պատրաստել ջեռոցում: Այդպիսով՝ Դուք կակտիվացնեք Կրակի տարերքը, որը դրական ազդեցություն կունենա Ձեր կյանքի վրա ամբողջ տարվա ընթացքում:
Եվ վերջապես՝ ինչ սեղան՝ առանց քաղցրեղենի և ալկոհոլային խմիչքների. այստեղ պետք չէ տնտեսել և պետք է ընտրել ամենալավը և ամենաէլիտարը: Կարևոր չէ հյուրասիրության քանակը, կարևոր է որակը: Սրանով Դուք տուն կգրավեք հարստությունը և սոցիալական ստատուսը:
Պետք չէ հուսահատվել, եթե Ձեզ մոտ չստացվի կիրառել վերոնշյալ բոլոր հանձնարարականները: Գալիք Հրե Կապիկի տարում կարևոր է տրամադրվել լավատեսության ու լավ տրամադրության վրա: Հենց ուրախությունը և յուրաքանչյուր իրավիճակում լավը տեսնելու ընդունակությունը դեպի Ձեզ կգրավի հաջողությունը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը