«Ամենագլխավորը, որ հնչեց և դա ուղերձն էր Ֆրանսուա Օլադնի կողմից, այն էր, որ չենք վախենալու։ Այս պահին թերևս դժվարանում եմ ասել՝ Ֆրանսիան կուժեղացնի՞ իր քաղաքականությունն «Իսլամական պետության» դեմ, թե՞ ոչ»։
Նոյեմբերի 14-ին, ժամը 14.03-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 14-ին ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահություն է հայտնել, որ Վիեննայում ներկայում ընթացող բազմակողմ հանդիպումը թույլ կտա առաջընթաց գրանցել ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Նախագահ Սերժ Սարգսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակի նշումը կազմակերպող հոբելյանական հանձնաժողովի անդամների հետ այսօր Արմավիրի մարզում մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, որոնց ներկա են եղել նաև ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության, ինչպես նաև Ֆրանսիայի ՊՆ պատվիրակության ներկայացուցիչներ, մուսալեռցիներին փրկած նավերի նավապետների հարազատները, մարզի բնակիչները և բազմաթիվ հյուրեր:
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.43-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Միզամի փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Մեր կարեկցանքն ու ցավակցությունները փոխանցեք, խնդրեմ, նաև զոհերի ընտանիքներին և հարազատներին:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին «միջնադարյան ու ժամանակակից ֆաշիզմի խառնուրդ» է անվանել Ֆրանսիայում երեկ տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները, որոնք իրենց հետ բերում են ավերածություններ ու վախ, հայտնում է Reuters-ը:
«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան դեմ չէ կրկին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստ դառնալուն: Ինչպես հաղորդում է Cadena Ser-ը, 27-ամյա իսպանացին այս մասին հայտնել է իսպանական ակումբի ղեկավարությանը, որի կազմում 2 տարի առաջ նա հաղթել է Իսպանիայի առաջնությունը:
«Ուֆայի» դարպասապահ Դավիդ Յուրչենկոն ռուսական championat.com կայքի հետ զրույցում անդրադարձել է նաև Հայաստանի հավաքականի հրավերը մերժելու հարցին:
Ֆրանսիացի լրագրող Դանիել Պսեննին լուսամուտից կարողացել է նկարահանել, թե ինչպես են «Բատակլան» թատրոնի շենքից խուճապահար դուրս վազում ահաբեկիչներից մազապուծ ֆրանսիացիները:
Հայտնի առևտրային «Լաֆայետ» կենտրոնի աշխատակիցներին ու հաճախորդներին շտապ տարհանել են: Պատճառն այն է, որ հայտնաբերվել է կասկածելի առարկա, գրում է Itele-ը:
Նոյեմբերի 14-ին, ժամը 04.48-ին ահազանգ է ստացվեց, որ Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Լոնդոնի «Գեթվիք» օդանավակայանի տերմինալում գտնվողները տարհանվել են կասկածելի իրի պատճառով, գրում է The Daily Mail-ը:
Պաշտոնյաների և ուսանողների միջև նոյեմբերի 14-ին կայացած ֆուտբոլային հանդիպումն ավարտվել է 9:0 հաշվով։ Հաղթանակ է տարել պաշտոնյաների թիմը, որի կազմում խաղում էին Հովհաննես Հովսեփյանը (ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար), Էդուարդ Շարմազանովը (ԱԺ փոխնախագահ), Կորյուն Նահապետյանը (ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ), Կարեն Ավագյանը (ԱԺ պատգամավոր) և այլք։ Երիտասարդների թիմում ընդգրկված էին ուսանողական կառույցների ղեկավարներ։
Փարիզի դատաբժշկական փորձագետներն ուսումնասիրում են մահապարտ ահաբեկչի գոտին մարմինն ու նրա գոտին, որը նախատեսված է պայթուցիկ սարքի համար:
«Գտնում ենք, որ այսպիսի պահերին ոչ թե պետք է հուսահատվենք, այլ միջազգային հանրությունը, քաղաքական առաջադեմ բոլոր ուժերը պետք է համախմբվեն միջազգային ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: «Իսլամական պետություն» ահաբեկչության խմբավորման դեմ պայքարը, որն այսօր մղվում է առաջատար պետությունների կողմից, անհրաժեշտություն է»:
Նոյեմբերի 12-ին Իջեւանից Նոյեմբերյան վերադառնալիս տեսանք, որ միջպետական ճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում երթեւեկող ավտոմեքենաների բացարձակ մեծամասնությունը այդ տարածքը անցնում են ոչ թե հիմնական, այլ՝ շրջանցիկ՝ Հարսնաքարի լեռնային ճանապարհով:
Տեղի ունեցածը ևս մեկ անգամ ահազանգում է, որ ողջ քաղաքակիրթ հանրությունը պետք է միավորվի և իր ուժերը կենտրոնացնի ծայրահեղականության ու անհանդուրժողականության, բռնությունների ու ահաբեկչությունների դեմ պայքարում:
«Էս չիրը լավն ա, որովհետև ինքը ո՛չ իշխանություն ա, ո՛չ ընդդիմություն: Ինքը արդար ձեռքով սարքած ա, դրա համար էլ համով ա»,- երեկ Ագարակում՝ համտեսելով տեղացի տարեց կնոջ հյուրասիրած չրերը, հայտարարեց Սահմանադրության նախագծի համահեղինակ Հրայր Թովմասյանը:
Փարիզի իշխանությունները որոշում են կայացրել կասեցնել մոտակա 2 օրերին նախատեսված բոլոր մարզական միջոցառումները երեկ Փարիզում տեղի ունեցած հարձակումներից հետո, ինչի արդյունքում զոհվել է շուրջ 120 մարդ:
ԱՄՆ-ում ոստիկանությունը Փարիզում տեղի ունեցած մի շարք ահաբեկչություններից հետո ուժեղացրել է Վաշինգտոնում ԱՄՆ Կոնգրեսի պահպանությունը, հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Կոնգրեսի պաշտոնական ներկայացուցչին:
Երեկ անօդաչու սարքի հարվածներից սպանված «Ջիհադի Ջոնը» տղա ունի Սիրիայում, ով հավակնում է ստանալ բրիտանական քաղաքացիություն, գրում է Daily Telegraph-ը: Բրիտանացի ջիհադիստ Մուհամմեդ Էմվազին՝ «Ջիհադի Ջոնը», հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2014թ. օգոստոսին մահապատժի ենթարկեց ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիին:
Նոյեմբերի 14-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվեց, որ Գեղարքունիքի մարզի Գագարին գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը եռօրյա սուգ է հայտարարել՝ կապված Փարիզի ահաբեկչությունների հետ:
Երևան ժամանող այս ինքնաթիռի չվերթը Փարիզի «Շարլ դը Գոլ» օդանավակայանից նախանշված է Երևանի ժամանակով 16:15-ին:
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում երեկ տեղի ունեցած ահաբեկչության մասին լուրերից մի քանի րոպե անց սոցցանցերում սկսել են գրառումներ կատարվել՝ իրենց աջակցությունը հայտնելով Փարիզի ահաբեկչություններից տուժածներին:
2015թ. նոյեմբերի 13-ին` ժամը 09:30-ին, Սյունիքի մարզի Լծեն համայնքի ղեկավար Հրահատ Նիկալյանից ահազանգ է ստացվել, որ նույն գյուղի բնակիչ 50-ամյա Բենիկ Հարությունյանն իրենց տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում քիչ առաջ գրել է. «Փարիզում իրականացված ահաբեկչական գործողությունների արդյունքում ՀՀ քաղաքացիների կամ հայերի տուժած լինելու մասին տեղեկություններ դեռևս չկան»:
Ամերիկահայ ռոք երգիչ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում անդրադարձել է նոյեմբերի 13-ին Լիբանանում, այնուհետև Փարիզում տեղի ունեցած ահաբեկչություններին ու գրել.