Բաժիններ՝

««Ոսկե գնդակը» այս տարի կհաղթի Լիոնել Մեսսին». Կրիշտիանու Ռոնալդու

Պորտուգալացին չի ակնկալում ստանալ ամենախոշոր անհատական մրցանակը: «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ Մեսսին այս տարի կհաղթի, քանի որ մրցանակի ճակատագիրը կախված է քվեարկությունից: Մեսսին «Բարսելոնայի» հետ այս տարի հաղթել է Չեմպիոնների լիգան և Իսպանիայի առաջնությունը:

Անհատական ելույթների տեսակետից դա իմ կարիերայի լավագույն մրցաշրջանն էր, ես դարձել եմ Եվրոպայի լավագույն ռմբարկու, բայց ամեն ինչ որոշում է քվեարկությունը: Ես մտահոգված չեմ, քանի որ, ինչպես արդեն բազմիցս ասել եմ, երբեք չեմ մտածել, որ պետք է դառնամ «Ոսկե գնդակի» եռակի մրցանակակիր:

Մենք Մեսսիի հետ արդեն 8 տարի է կիսում ենք այս մրցանակը: Մեզանից առաջ նման բան չի եղել: Ես Լիոնելի հետ լավ հարաբերություններ ունեմ. մենք ընկերներ չենք, բայց հարգում ենք իրար»,- ըստ The Guardian-ի՝ ասել է Ռոնալդուն:

Անցյալ տարի Ռոնալդուն դարձավ «Ոսկե գնդակի» մրցանակակիր` առաջ անցնելով Մեսսիից: Պորտուգալացին մրցանակին արժանացել է 3 անգամ, արգենտինացին` 4 անգամ:

Կարդացեք նաև

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս