Բաժիններ՝

Դրա՞մն է փչացնում մարդուն, թե՞ …

– Դրա՞մն է փչացնում մարդուն, թե՞ այն սոսկ անկման պատճառ է դառնում։ 

– Անշուշտ, մարդու էությունից է ամեն ինչ կախված։ Քրիստոս պատգամում է. «Քո ընկերոջը քո անձի պես պիտի սիրես» (Մատթ. 19: 19)։ Սա ուղղված է բոլորին՝ թե աղքատին, թե հարուստին։ Եթե մարդ հետևի այդ պատգամին՝ իր հոգում ունեցած բոլոր չարիքները կկարողանա վերացնել։ Հաճախ մարդիկ գայթակղվում են, կարծելով, թե քրիստոնեությունն աղքատների կրոն է և նրանք, ովքեր ցանկանում են ճշմարիտ քրիստոնյա լինել, պետք է իրենց ամբողջ ունեցվածքը վաճառեն, տան աղքատներին։ Սակայն այդ խոսքերը Քրիստոս ուղղում է այն մեծահարուստներին, որոնք դարձել են մամոնայի գերին (տես՝ Ղուկ. 18: 18-25)։ Իսկ մեզ բոլորիս խորհուրդ է տրվում անիրավ մամոնայից ընկերներ շահել (տես՝ Ղուկ. 16: 9):

Օրհնությամբ՝ Տ. Եսայի քահանա Արթենյան
qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս