Համեղ և դիետիկ աղանդեր, որն օգտագործում են մոդելները
Եթե դիետայի շրջանում եք, սակայն անդադար ցանկանում եք որևէ համեղ բան ուտել աղանդերին, ապա ձեզ ենք ներկայացնում ամենահամեղ և դիետիկ աղանդերը: Բաղադրատոմսը, որն օգտագործում են մոդելները, շատ պարզ է և չի վնասում կազմվածքին: Մեծ քանակությամբ վիտամինները, սննդարար հանքանյութերն ու բջանյութը, ինչպես նաև՝ բուսական սպիտակուցն այտերին բնական կարմրություն են հաղորդում և մաշկն ավելի մաքուր և թարմ են դարձնում:
Ձեզ անհրաժեշտ է
- 1 խնձոր
- 75 գ գազար
- 75 գ բազուկ
- 1 բանան
- 1 նարինջ կամ թուրինջ՝ 2-3 հատ
- 2 ճ/գ չամիչ
- ¼ թ/գ աղացած դարչին
- 50 գ ընկույզ
Չամիչը լվացեք և վրան եռացրած ջուր լցրեք, թողեք մնա 3-5 րոպե: Բանջարեղենը լվացեք, մաքրեք և անցկացրեք քերիչով: Բանանը մաքրեք և կտրատեք: Խնձորը լվացեք, հեռացրեք կորիզն ու կտրատեք մանր կտորներով: Խնձորի կեղևը մաքրել պետք չէ:
Բանջարեղենները, մրգերն ու չամիչը խառնեք մեծ տարայի մեջ: Նարնջի հյութը քամեք և լցրեք աղցանի վրա: Լավ խառնեք:
Կարող եք այսքանով սահմանափակվել, կամ կարող եք ևս մի քանի բան ավելացնել: Ըստ ցանկության՝ կարող եք ավելացնել դարչին ու 1թ/գ մեղրը:
Աղցանը պատրաստ է: Վրան լցրեք ընկույզը և վայելեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը