
Փարիզի ահաբեկիչներից մեկի մոտ սիրիական անձնագիր է հայտնաբերվել

Փարիզում սպանված ահաբեկիչներից մեկի մարմնի զննության ժամանակ հայտնաբերվել է սիրիական անձնագիր, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
Այլ մանրամասներ դեռ հայտնի չեն:
Հիշեցնենք, որ երեկ գիշեր Փարիզում մի շարք ահաբեկչական հարձակումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 128 մարդ, 250-ն ստացել է վնասվածքներ, որոնցից 98-ի վիճակը ծայրահեղ ծանր է: