Արվեստի 13 ստեղծագործություններ, որոնք սարսափ են առաջացնում դիտելիս
Արվեստը հայտնի է իր գեղեցկությամբ, սակայն դրանում առկա է նաև տգեղությունն անգամ ամենահայտնի նկարիչների աշխատանքներում՝ չխոսելով անգամ արյան, էքզիստենցիալ սարսափի մասին:
Ներկայացնենք ամենասարսափելի 13 նկարները:
1. «Ֆիգուր՝ մսով», Ֆրենսիս Բեկոն (1954): Կտավը Դիեգո Վելասկեսի վրձնած Ինոկենտիոս X պապի դիմանկարի ալյուզիան է:

2. «Մի քանի փոքրիկ կսմթոց», Ֆրիդա Կալո (1935): Այդ կտավը հայտնի է թերթի գլխավոր նորությունից այն մասին, թե ինչպես է տղամարդը սպանել իր ընկերուհուն: Աղջիկը սպանվել էր դանակի 20 հարվածով: Երբ տղամարդուն հարցաքննում էին, նա ասել է, որ ընդամենը մի քանի կսմթոց է արել:

3. «Պատերազմի դեմքը», Սալվադոր Դալի (1940): Դալիի ամենասարսափեցնող սյուրռեալիստական ստեղծագործությունն է:

4. «Սատուրնը, ով խժռում է սեփական որդուն», Ֆրասիսկո Գոյա (1819-1823): Հիմնված է Քրոնոսի մասին միֆի վրա, ով խժռում է սեփական երեխաներին, որպեսզի վերջիններս իրեն գահընկեց չանեն: Նրանցից մեկը ողջ մնաց ու հենց այդպես էլ վարվեց (Զևսը): Սա այն նկարներից է, որը Գոյան նկարել է հենց իր տան պատին:

5. «Նռնակի հետ խաղացող երեխան», Դիանա Արբուս (1962):

6. «Յուդիթ ու Օլոֆերն», Կարավաջո (1598-1599):

7. Գուստավ Կլիմտ (1901):

8. «Հազար տարի», Դեմիեն Հերսթ (1990): Սա կյանքի փուլերի մասին է: Ճանճերը ձու են դնում կովի կտրված գլխում, ձվերը վերածվում են թրթուրների ու նորից սատկում:


9. «Սիրեկանները», Ռենե Մարգրիտ (1928): Դուք ձեր ընկերոջ հետ մասնակցում եք Հելլոուինին ու որոշել եք, որ, եթե դուք ինչ-որ մեկի չեք տեսնում, ապա ձեզ նույնպես ոչ ոք չի տեսնում:

10. «Անանուն #140», Սինդի Շերման (1985): Նրա գրեթե բոլոր աշխատանքներն են սարսափելի, սակայն սա, երևի թե, ամենասարսափելին է:

11. «Ձու», Ալֆրեդ Կուբին (1901-1902):

12. «Ինքնասպանություն», Էնդի Ուորհոլ (1964). 60-ականներին Ուորհոլը սկսեց հետաքրքրվել սարսափելի բաներով: Այդ աշխատանքը «Մահ ու աղետ» շարքից է:

13. Ֆրենսիս Բեկոնի տրիպտիխը (1944):
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը


