
Սերժ Սարգսյանը մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում հարգանքի տուրք է մատուցել Փարիզի ահաբեկչության զոհերի հիշատակին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Ֆրանսիայի հրապարակում միացել է ի հիշատակ Փարիզում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի տեղի ունեցած մոմավառությանը: Սերժ Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել անմեղ զոհերի հիշատակին: