«Իմ ապագան կորոշվի Եվրո-2016-ից հետո». Վոյցեխ Սչեսնի
«Ռոմայի» դարպասապահ Վոյցեխ Սչեսնին, ում իրավունքները պատկանում են «Արսենալին», կիսվել է իր ապագայի հետ կապված մտքերով: «Իմ ապագան կորոշվի Եվրոպայի առաջնությունից հետո: Ես սիրում եմ «Արսենալը», բայց ես ուրախ եմ «Ռոմայում»: Ես գիտեմ, որ պետք եմ «Ռոմային», բայց ես չեմ տեսնում ոչ մի խոչընդոտ, որ կարող էի պետք գալ «Արսենալին»:
Ինձ համար ցավալի էր «Արսենալը» լքել, դա բարդ որոշում էր: Մեկ այլ անգլիական թիմում ես ինձ չեմ տեսնում»,- ըստ Sky Sports-ի՝ ասել է Սչեսնին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը