
Ֆրանսիայի բնակիչները սկսել են զանգվածաբար արյուն հանձնել

Ֆրանսիայում արյան հանձնման կետերը ծանրաբեռնված են աշխատում նոյեմբերի 14-ի առավոտից: Մարդիկ հերթեր են կանգնել՝ օգնելու Փարիզի ահաբեկչություններից տուժածներին, հայտնում է Europe1-ը:
«Այսօր առավոտյան բացվել է 19 կետ ու դրանք բոլորն էլ ծանրաբեռնված են փարիզցիների ու զբոսաշրջիկների հոսքի պատճառով, ովքեր ցանկանում են արյուն հանձնել»,- պատմել է
Փարիզի 9-րդ օկրուգի դոնորական կենտրոնի ներկայացուցիչ Ջամիլ Բենոմարը:
Արյան ընդունման կենտրոններ են բացվել նաև Ֆրանսիայի այլ քաղաքներում: