Հիգիենիկ շրթներկի 10 այլընտրանքային օգտագործում
Հնարավոր է՝ հիգիենիկ շրթներկն ամենագլամուրային ապրանքը չէ, սակայն առանց դրա անհնար է պատկերացնել կանանց կյանքը: Հատկապես աշնան ամիսներին, երբ եղանակը սառչում է, շուրթերը չորանում ու ճաքճքում են: Գիտեի՞ք արդյոք, որ հիգիենիկ շրթներկը կարելի է օգտագործել նաև այլ նպատակներով:
mai-skai.com կայքը ներկայացնում է հիգիենիկ շրթներկն օգտագործելու այլընտրանքային 10 ձև:
1. Հիգիենիկ շրթներկն օգտագործեք՝ որպես եղունգների կուտիկուլների յուղ: Խորհուրդ է տրվում այն օգտագործել քնելուց առաջ: Նուրբ մերսող շարժումներով շրթներկը տարածեք կուտիկուլներին և առավոտյան կտեսնեք տարբերությունը:
2. Եթե թարթիչների ներկը լղոզվել է, իսկ շպարը մաքրելու լոսյոն չունեք, ապա լղոզված հատվածը մաքրեք հիգիենիկ շրթներկի և անձեռոցիկի միջոցով:
3. Մոռացե՞լ եք ձեռքերի քսուքը, մի անհանգստացեք, այս դեպքում ևս հիգիենիկ շրթներկը կգա օգնության: Շրթներկը քսեք ձեռքերին, թողեք մի քանի վայրկյան և տարածեք ամբողջ ձեռքերին:
4. Հիգիենիկ շրթներկն օգնում է ճաքճքած և ցրտահարված ձեռքերի դեպքում: Պարզապես մի փոքր տեղ քսեք շրթներկն ու մի քանի վայրկյան անց մերսեք ձեռքերը:
5. Ամենօրյա շպարը կարելի է թարմացնել հիգիենիկ շրթներկի միջոցով: Պարզապես շրթներկը քսեք այտոսկրերի հատվածներին և մի փոքր տարածեք: Սա դեմքին բնական փայլ կհաղորդի: Այս մեթոդը, սակայն, հարմար է միայն նորմալ և չոր մաշկի համար:
6. Կոպերի համար բուժիչ դիմակ պատրաստեք հիգիենիկ շրթներկից: Մի փոքր հիգիենիկ շրթներկ քսեք կոպին և 5-7 րոպե անց մաքրեք անձեռոցիկով:
7. Շրթներկն օգտագործեք՝ հոնքերի անսանձ մազերը գեղեցիկ հարդարելու համար:
8. Մի փոքր քանակությամբ հիգիենիկ շրթներկը խառնեք ստվերաներկով, որպեսզի շպարն ավելի փայլուն և վառ երևա:
9. Եթե հարդարած վարսերը խոնավ եղանակին փչանում են, ապա մի փոքր հիգիենիկ շրթներկ քսեք ձեռքի ափերին և տարածեք մազերի վրայով:
10. Եթե դրսում չափազանց ցուրտ է, և պետք է տանից դուրս գալ, ապա տանից դուրս գալիս շրթներկը քսեք քթի ծայրին, սա կպաշտպանի նուրբ մաշկը սառցահարվելուց և կկանխարգելի տհաճ թեփոտությունը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը