
18 միլիոն եվրո՝ Նոլիտոյի համար

Sport.es-ը հայտնում է, որ «Բարսելոնան» հերթական առաջարկն է արել Նոլիտոյի տրանսֆերի հարցով:
Կատալոնացիները Նոլիտոյին կարող են ձեռք բերել ձմռանը, այդ պատճառով վերջնական առաջարկ է կատարել 18 մլն եվրոյի տեսքով։ Մոտակա շաբաթվա ընթացքում Նոլիտոն պետք է արձագանքի առաջարկին: Նրա ծառայություններով հետաքրքրված է նաև Լոնդոնի «Արսենալը»։
Նշենք, որ իսպանական Լա լիգայի 2015-2016 մրցաշրջանի անցկացրած 11 խաղում Նոլիտոն խփել է 7 գոլ և կատարել է 4 գոլային փոխանցում:
Սիրարփի Աղաբաբյան