Բաժիններ՝

Վախեցնող փաստեր ինքնաթիռների և ավիաթռիչքների մասին

Facte.ru կայքը գրում է, որ վիճակագրության համաձայն՝ ինքնաթիռը տրանսպորտի ամենաանվտանգ տեսակն է: Նույնիսկ, եթե թռիչքի ընթացքում չնախատեսված իրավիճակ է ստեղծվում, կարևոր է հանգստություն պահպանել:

1. Փրկող ժիլետները որքան հնարավոր է վառ գույնի են պատրաստվում, որպեսզի հետագայում փրկարարներին հեշտ լինի մարմինները գտնելը:

2. Ինքնաթիռի կտրուկ իջնելու դեպքում օդային հոսանքները կարող են հանել ուղևորների հագուստները:

3. Ավիաաղետների 80 տոկոսը տեղի է ունենում թռիչքի կամ վայրէջքի ժամանակ:

4. Մեծ բարձրությունից ընկնելու դեպքում մարդու մարմինը կարող է պայթել գետնին ուժեղ հարվածից:

5. Ինքնաթիռի՝ ջրի մեջ ընկնելու դեպքում մարդկանց մեծ մասն ի վիճակի չի լինում հաղթահել հիպոթերմիան, որը սառը ջրում սկսվում է ընդամենը րոպեների ընթացքում:

6. Եթե հրդեհ է սկսվում, դուք ընդամենի մի քանի րոպե ունեք ինքնաթիռը լքելու համար, քանի դեռ ամեն ինչ չի այրվել:

7. Օդաչուների 40 տոկոսը խոստովանել է, որ քնել է իր տեղում:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս