Նոյեմբերի 14-ին, ժամը 10.11 ահազանգ է ստացվել, որ ս.թ նոյեմբերի 13-ին ժամը 24.00-ի սահմաներում քամու հետևանքով վնասվել է Արարատի մարզի Մասիս քաղաքի Նոր թաղամաս 1-ին փողոց տներից մեկի տանիքը:
ԴԱԻՇ-ի ահաբեկիչները տեսաուղերձ են հրապարակել, որտեղ հայտարարել են, որ Ֆրանսիայում ահաբեկչական հարձակումները շարունակվելու են, հայտնում է «Ալ Արաբիան»:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Նոյեմբերի 14-ին, ժամը 11.11-ին քաղաքացին դիմել է թիվ 28 ՀՓՋ առ այն, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:
Նվազագույնը 250 մարդ է տուժել Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով, հայտնում է InfoLibre-ն:
Երգչուհի Էմմին տղա է ունեցել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում՝ հավելելով. «Երբ երջանկությունը 3 կգ է»:
Ցավոք, ճակատագրի հեգնանքով մենք այս գիշեր ականատեսը եղանք Ֆրանսիայի սրտում՝ Փարիզում, իր մասշտաբներով աննախադեպ ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Բոլորս խորապես ցնցված ենք:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը տեղյակ է Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների մասին ու իր ցավակցություններն է հայտնել ֆրանսիացի պատգամավորներին՝ կապված Փարիզի ողբերգությունների հետ:
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Փարիզում տեղի ունեցած ողբերգական դեպքերի առիթով, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին: Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը՝ հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Փարիզի բնակիչների ու քաղաքի հյուրերի վրա հարձակումների մասին առաջին հաղորդագրությունները սկսեցին տարածվել Փարիզի ժամանակով ժ. 22.12-ին (Երևանի ժամանակով՝ ժ 01.12-ին):
«Բակո Սահակյանը, որ ասաց՝ Արցախը պատրաստ է Ռուսաստանի հետ քննարկել Ստեփանակերտի օդանավակայանի օգտագործման հարցը, ինքն ուղղակի շատ լավ տեղեկացված է մեր օդանավակայանի հա՛մ վիճակից, հա՛մ հնարավորություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժականակ այս մասին ասաց ԼՂՀ քաղավիացիայի նախկին պետ Դմիտրի Աթբաշյանը:
Խոր վշտով տեղեկացա Փարիզում եւ Սեն Դընիում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունների մասին, որոնք բազմաթիվ անմեղ զոհերի եւ վիրավորների պատճառ դարձան:
«Ինչո՞ւ են իշխանավորները ստիպում ժողովրդին, մասնավորապես՝ բանվոր դասակարգին, որ «այո» ասեն»,- այսօր Քաջարանում սահմանադրական ռեալիթի շոույի ժամանակ քաղաքացիներից մեկը հարց ուղղեց «այո»-ի ճամբարական, ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանին:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ «Երկրաշարժ» լիամետրաժ խաղարկային ֆիլմի նկարահանումներին աջակցելու նպատակով 2015 թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 19:00-ն և 2015թ. նոյեմբերի 17-ին՝ ժամը 07:00-ից մինչև ժամը 21:00-ը Նալբանդի թունելով ավտոտրանսպորտային երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի:
«Ոչ»-ի ճամբարից պատգամավոր Հրանտ Բագրատյանի խոսքով՝ պատմությունը ցույց է տվել, որ երբ մենք նախագահ չենք ունեցել, պարտվել ենք: Ըստ նրա՝ աշխարհի միայն 70 երկրում է խորհրդարանական, բայց մեզ առաջարկվողի նման չէ, իսկ 120 երկրում նախագահ կա:
Երեկ երեկոյան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունները տեղի են ունեցել գրեթե միաժամանակ քաղաքի 6 կետերում, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով Փարիզի դատախազ Ֆրանսուա Մոլենսին:
168.am-ի հարցին, թե Իսլամական պետությունը սպառնացել էր նաև Ռուսաստանին՝ տեսանյութի միջոցով, հնարավո՞ր է Փարիզի սցենարն այնտեղ էլ լինի, արաբագետը պատասխանեց. «Չեմ բացառում, որ նման սցենարներ կարող են կրկնվել աշխարհի յուրաքանչյուր հատվածում: Փարիզի գործողությունները ցույց տվեցին, որ, մեծ հաշվով, ֆրանսիական իշխանությունները պատրաստ չէին դրանց: Հնարավոր է՝ չսպասես ինչ-որ մեկից, որ նման գործողություններ կիրականացնի, բայց այդ գործողությունները տեղի ունենան: Այնպես որ` նման սպառնալիք աշխարհի յուրաքանչյուր հատվածում իսլամականներից սպասելի է»:
Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանը Իսլամական պետության հիմնական թիրախներից չէ, սակայն, ըստ նրա՝ գտնվում ենք վտանգավոր խաչմերուկում:
ԱՄՆ-ի ու Գերմանիայի ԱԳՆ ղեկավարներ Ջոն Քերին ու Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանել են Վիեննայի «Բրիստոլ» հյուրանոց, որտեղ գտնվում է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը, հայտնում է TASS-ը:
Twitter-ում հայտնվել են կադրեր հակաահաբեկչական օպերացիայից, որն այս գիշեր իրականացրել է Ֆրանսիայի ոստիկանությունը «Բատակլան» համերգասրահում: Այդ օրը ելույթ էր ունենում ամերիկյան Eagles of Death Metal ռոք խումբը:
Ուժգին քամու հասցրած վնասներին ծանոթանալու նպատակով այսօր Ապարան այցելած ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին բնակիչները հեղեղեցին իրենց բողոքներով՝ պոկված ու քշված բազմաթիվ տանիքներ, հիվանդանոցային պայմաններ, ճանապարհների անմխիթար վիճակ և այլն:
Այսօր առավոտից կրկին «Այո և ոչ» ռեալիթի շոուի մասնակից քարոզիչները մարզերում ժողովրդին համոզում են այո կամ ոչ քվեարկել սահմանադրական բարեփոխումներին: Այժմ նրանք Արագածոտնի մարզի Ապարան համայնքում են: Այնտեղ եկավ նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ու միացավ հավաքված գյուղացիներին: Սակայն, պարզվում է՝ Հ. Աբրահամյանի այցը քարոզարշավի շրջանակներում չէր:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ու Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերն իրենց ցավակցություններն են հայտնել ֆրանսիացի ժողովրդին՝ կապված Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, որը խլել է գրեթե 150 մարդու կյ
Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով իրանական կողմը որոշում է կայացրել չեղյալ հայտարարել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի այցը Ֆրանսիա, Իտալիա ու Վատիկան, հայտարարել է Իրանի արտգործնախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը, հայտնում է Reuters-ը:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Փարիզում տեղի են ունեցել մի քանի պայթյուններ, որոնցից 3-ը տեղի են ունեցել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտի հարևանությամբ, որտեղ տեղի էր ունենում Ֆրանսիայի ու Գերմանիայի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
Նոյեմբերի 4-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր ստացվել ընկերություններից մեկին պատկանող սպորտային խաղադրույքների կայքերի նկատմամբ համակարգչային հարձակում կատարելու և ընկերությանը նյութական վնաս պատճառելու մասին:
Խստագույնս դատապարտում եմ այդ զարհուրելի գործողությունները, որոնք բազմաթիվ անմեղ կյանքեր խլեցին:
Նոյեմբերի 13-ի երեկոյան Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում միաժամանակ ահաբեկչություններ են տեղի ունեցել քաղաքի 6 տարբեր վայրերում` «Բատակլան» համերգասրահում, Հանրապետության հրապարակի մոտ գտնվող կամբոջական ռեստորանում, Բաստիլի հրապարակի մոտ:
«Եթե այդ «ճառասացները» ենթադրում են, որ «հասարակ ժողովուրդը» չի կասկածում իրենց անկեղծությանը, ապա նրանք վատ կարծիքի են մեր քաղաքացիների մասին»:
AFP գործակալությունը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Փարիզում սպանվել է ութ ահաբեկիչ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ 4 զինյալ է սպանվել Փարիզի «Բատակլան» համերգասրահը գրոհելու ժամանակ, որը ձեռնարկել էին ֆրանսիական ոստիկանները: