Գեղեցիկ կառուցվածք ունենալու համար կանայք հաճախ դիմում են ռադիկալ մեթոդների՝ շաբաթներով քաղցած են մնում, իրենց տանջում վարժություններով: Եթե պատրաստ չեք ձեզ տանջել ծանր վարժություններով և հետևել խիստ դիետաների, կարող եք փորձել առանց գլյուտենի դիետան: Այն թույլ կտա առանց օրգանիզմին վնաս հասցնելու մեկ շաբաթվա մեջ ազատվել 2-5 կիլոգրամից:
Տեսահսկող սարքեր. գայթակղություններ և բացահայտումներ:
Հայ Առաքելական Եկեղեցուն ընդհանրապես խորթ է կանանց քահանայագործելու հասկացողությունը, որը նորամուտ է քրիստոնյա աշխարհում: Այն որդեգրվել է մի շարք բողոքական եկեղեցիների ու կրոնական հարանվանությունների կողմից:
Տարիքային փոփոխություններից հնարավոր չէ խուսափել, այն բնական գործընթաց է, որի միջով անցնում է յուրաքանչյուր մարդ և կենդանի բջիջ: Այնուամենայնիվ, գոյություն ունի բնական միջոց, որն օգնում է, այսպես ասած՝ վերացնել տարիքի հետևանքները:
27-ամյա ֆուտբոլիստը դեմ է նատուրալիզացիային:
Նոր ֆոտոռեպորտաժում Հնդկաստանը ներկայացված է որպես աշխարհի ամենապայծառ վայրերից մեկը:
Ներառական կրթության սկիզբը Գյումրիում դրվեց 2009 թվականին. «Կրթության մասին» ՀՀ օրենքի համաձայն, հանրակրթական դպրոցներ մտած այս ծրագիրը սկզբում փորձարկվեց հանրապետության երկրորդ քաղաքի չորս դպրոցներում, այնուհետ ծրագիրն ընդայլնվեց:
Կաթը գյուղացիներից մթերվում է 10-20 դրամ ավելի թանկ գնով: Եթե նախկինում կաթի մեկ լիտրն արժեր 110-120 դրամ, ապա հիմա այն իրացվում է 130-140 դրամով:
Օրերս Հռոմի Լա Սապիենցա համալսարանում տեղի ունեցավ Աստղագիտությունը մշակույթում եվրոպական ընկերության տարեկան համաժողովը (European Society for Astronomy in Culture – SEAC)՝ նվիրված «Աստղագիտությունը հին և նոր մշակույթներում» թեմային։
56-ամյա մասնագետը մինչև հիմա ջերմ հիշողություններ է պահպանում Իտալիայի մայրաքաղաքի մասին:
Նոյեմբերի 25-ին տեղի կունենա գրավիչ երկնային երևույթ` մոլորակների միացում, երբ երկու մոլորակ դիտվում է երկնքի մի հատվածում` իրար շատ մոտ:
«Այդ հայտարարությունների մեծ մասը պանիկա առաջացնելու համար է արվում, բայց, որ դրանց մեծ մասը շատ մոտ են պտտվում երկիր մոլորակին` դա այդպես է։ Երբ Չելյաբինսկում աստերոիդը բախվեց` մեզանից ոչ մեկը դա չտեսավ։ Դա այնքան անակնկալ էր, որ հենց մեր բնագավառում մեծ շոկ առաջացրեց»։
1111-կարատանոց քարը հիացնում է իր չափերով:
Պրեմիեր լիգայի վերջին 6 խաղերում տանելով 5-րդ հաղթանակը` «Լեսթերն» ԱՊԼ-ում դուրս եկավ մաքուր առաջին հորիզոնական:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 81,677,056 դոլար 480.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 74,018,002 ԱՄՆ դոլար 482.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Հազվագյուտ լուսանկարները ցուցադրում են վերջին ռուս կայսր Նիկոլայ II-ի ընտանիքի ընկերոջ սառը և ծակող հայացքը:
«Նորվիչի» դեմ տարած հաղթանակից հետո պորտուգալացին չէր վառվում լավատեսությամբ և բողոքում էր պահերի ցածր ռեալիզացիայից:
Երիկամները մարդու կարևորագույն օրգաններից են, և պետք է ուշադիր լինել դրանց հանդեպ: Երիկամների հիվանդությունները, օրինակ, քարերի գոյացումն ու վատ աշխատանքը կարող են սաստիկ ցավեր առաջացնել: Երիկամների հիվանդությունների ժամանակ այս օրգանը կա՛մ որոշ չափով սկսում է դանդաղեցնել իր աշխատանքը, կա՛մ ընդհանրապես դադարեցնում է:
Ընդհանուր առմամբ, հարձակվողները կարող էին գողանալ 15 նկար:
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը պարզորոշ հասկացրել է, որ իր ակումբը հետաքրքված է «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ծառայություններով, ով արդեն հանդես է եկել մանկունյանցիների կազմում 2003-ից մինչև 2009թ.-ը:
Այսօր մենք աշխարհին ենք ներկայանում դասական արվեստով, որի հիմքում հոգևոր երաժշտությունն է: Երկար տարիներ պետականություն չունենալով՝ հայի կերպարը հիմնականում պահպանվեց հոգևոր երաժշտության շնորհիվ: Մինչ տառեր ունենալը մենք ունեինք տաղեր, հոգևոր երաժշտություն: Նույնիսկ մեր լեզուն կապված է մեր հոգևոր երաժշտությանը: Հոգևոր երաժշտությունը մեծ խթան հանդիսացավ հայոց գրերը ստեղծելու գործում:
Հանդիսատեսի վերաբերմունքն է ինձ բարդույթավորել: Բեմ եմ բարձրանում և հանդիսատեսի հայացքի մեջ տեսնում եմ. «Դե, կռասավչիկ, ցույց տուր, թե ինչերի ես ունակ»: Ես հասկանում եմ, որ պետք է երեք ժամ ներկայացում խաղամ՝ ապացուցելու համար, որ ես միայն արտաքին չեմ, որ ներկայացման ավարտին հանդիսատեսն ասի. «Վատ դերասան չէր»: Բայց ես ըմբռնումով եմ մոտենում այդ երևույթին, ի վերջո, դա իմ ընտրած մասնագիտության կողմերից մեկն է: Ես մի բարդույթ էլ ունեմ, որն ինձ խանգարում է կյանքում՝ դա բոլորի համար միշտ լավը լինելու ձգտումն է: Ես միշտ փորձում եմ այնպես անել, որ ոչ ոքի չնեղացնեմ: Երբեմն դա ի վնաս ինձ է աշխատում:
Նվերի ընտրությունը շատ կարևոր քայլ է, իսկ դրա փաթեթավորումը` ավելի պատասխանատու է:
2015թ. հունվար-հոկտեմբերին ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 3,9 մլրդ ԱՄՆ դոլար, ինչը 20,4%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։
Ինչպես հաղորդում է AS-ը, Պրիմերայի 12-րդ տուրի «Բարսելոնայի» հետ տնային խաղի ընթացքում (0:4) «Ռեալի» երկրպագուները վանկարկում էին ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հասցեին` հրաժարական տալու կոչերով:
Նոյեմբերի 22-ին, ժամը 12.18-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Պուշկինի փողոցի թիվ 1 շենքի 1-ին մուտքի վերելակում (3-րդ և 2-րդ հարկերի մակարդակում) քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քնի պակասը միակ բանը չէ, որ քեզնից էներգիա է խլում: Մանրուքները, որոնք անում կամ չես անում, կարող են ազդել քեզ վրա ինչպես՝ ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեպես: 5sfer.com կայքի այս հոդվածում փորձագետները պատմում են վատ սովորությունների մասին, որոնք ստիպում են հոգնածություն զգալ և փոխում են ապրելակերպը:
Ռուսաստանի հավաքականի և «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն մեկնաբանել է մադրիդյա ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ասածը, ով «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո հայտարարել է, որ կամ կհեռանա Ռաֆայել Բենիտեսը, կամ ինքը:
Խառնուրդը պետք է օգտագործել կանոնավոր կերպով: Այն կանխարգելում է սկլերոզի ի հայտ գալն ու զարգացումը, ինչպես նաև հարթեցնում է մաշկն ու լավացնում մարսողությունը:
«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության խաղում «Բարսելոնայից» կրած պարտությունից հետո (0:4) հերթական անգամ իր դժգոհությունն է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի աշխատանքից: