Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում՝ հիմնված մեր երկրների ժողովուրդների բարեկամության, եղբայրության և փոխադարձ աջակցության վրա:
«Նրա տեսակետը մինչև այդ էլ հայտնի էր, չի փոխվել, դա իր իրավունքն է, նա այս երկրի կայացման գործում լումա ունեցող անձնավորություն է, ու ինքն իրավունք ունի իր կարծիքը հայտնի»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի երեկ տված հարցազրույցի մասին՝ նման տեսակետ հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Կիսապաշտպանը չի մոռացել այն շոկը, երբ նայում էր ֆրանսիացիների վերջնական հայտացուցակին 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար:
Ես երբեք չեմ մտածել, որ միջազգային կառույցներում առաջնորդվում են կուսակցության շահերով: Վստահ եմ, որ միջազգային կառույցներում պաշտպանում են բացառապես ՀՀ շահերը, ինչն էլ ես արել եմ այլ կուսակցություններ ներկայացնող իմ գործընկերների հետ, տվյալ դեպքում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության՝ ՀՀԿ և «Ժառանգության» իմ գործընկերների հետ:
««Տաշիր գրուպը», մեր պետության շահերից ելնելով, իր վրա վերցրել է բարդ խնդրի լուծում, ինչպիսին ՀԷՑ-ն է: Բոլորս գիտենք, որ ՀԷՑ-ը գտնվում է չափազանց վատ վիճակում՝ ինչպես կառավարման, այնպես էլ՝ տեխնիկական հագեցվածության առումով: Դա արտացոլվել է նրանով, որ հոսանքի սակագինը բավական բարձր է ու դժվար մատչելի ժողովրդի համար: Մեզ համար ելք էր «Տաշիր գրուպի» կողմից ցանցերի գնումը»,- ասում է Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը:
Քիմիայի ոլորտում 2015 թվականի Նոբելյան մրցանակն շնորհվել է ԴՆԹ-ի ռեպարացիայի համար բջջային գործիքակազմի բացահայտման համար, հայտնում է BBC-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ատոմային էներգիայի հարցերով ՌԴ պետական «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:
Եվրոպացիների մտավախությունները, թե փախստականների տեսքով Եվրոպա են ներթափանցում ԴԱԻՇ-ի գրոհայիններ, նոր ապացույցներ են ստանում, հայտնում է ntv.ru-ն:
Ցիկլոնի ազդեցությունը կպահպանվի մինչեւ հոկտեմբերի 10-ի օրվա առաջին կեսը ներառյալ, անձրեւները կշարունակվեն, իսկ հոկտեմբերի 10-ի օրվա երկրորդ կեսից կդիտվի տեղումների դադար: Հոկտեմբերի 11-12-ի համար օդերեւութաբանները կանխատեսում են առանց տեղումների եղանակ: Առաջիկա երկու օրերին օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, իսկ ահա 12-ին նույնքանով կբարձրանա:
Դեսպան Սվիտալսկին գոհունակությամբ փաստել է, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգը հագեցած է ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային տարբեր ծրագրերով: Նա ևս ընդգծել է, որ Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության հիմնաքարն ընդհանուր արժեքային համակարգն է, և ԵՄ-ն շահագրգռված է մեր երկրի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ:
Արտահանման ծավալների անկումը պայմանավորված է ոչ թե մեր՝ ԵՏՄ անդամ դառնալով, այլ փոխարժեքի տատանումների հետ: Այս կարծիքին է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի և Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի անդամ Ալեքսան Պետրոսյանը:
Լիտվայի Կլայպեդա քաղաքում շարունակվում է ծանրամարտի երիտասարդների՝ մինչև 20 տարեկանների և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Հայաստանում այսօր օբյեկտիվորեն առկա չեն պայմաններ գործող Սահմանադրությունը փոխելու կամ նորն առաջարկելու համար:
Անկարան հետաքրքրությունների կոնֆլիկտ չունի Մոսկվայի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով, այսօր հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել հանրակրթական ուսումնական հաստատությունների մի շարք ուսուցիչների 5 տարի ժամկետով որակավորման առաջին աստիճանի տարակարգ շնորհելու վերաբերյալ:
Հիջաբով պատկերված Անգելա Մերկելի լուսանկարի շուրջ սկանդալ է ծագել, որն իր եթերում ցուցադրել էր Գերմանիայի ARD պետական հեռուստաալիքը:
ԱԺ ԲՀԿ խմբակցությունն այսօր որոշել է իր անդամներ Էլինար Վարդանյանին և Ստեփան Մարգարյանին հանել միջազգային խորհրդարանական կազմակերպությունների հայաստանյան պատվիրակություններից:
Վերընտրվելուց հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կառավարությունում վերադասավորումներ են տեղի ունեցել: 19 նախարարներից 9-ը կարողացել են պահպանել իրենց պաշտոնները:
Բա կարելի՞ է, ասում է, դրամի զանգվածի հետ խաղալ: Բա դու ինչի՞ ես խաղում, բա դու ինչո՞ւ անցյալ տարի դրամի վրա դրեցիր 24% հարկ:
Իրաքի հյուսիսում գտնվող Էրբիլի հնագույն միջնաբերդը մեկ անգամ փրկվել է ԴԱԻՇ-ի կողմից ավերվելուց:
Բելգիայի ու Թուրքիայի անվտանգության ծառայությունների գործակալները կռվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Բրյուսել կատարած այցի ընթացքում, հայտնում է RTBF հեռուստառադիոընկերությունը:
«Մասնագիտական հանձնաժողովի հետ ունեցել ենք 10-ից ավելի քննարկումներ տարբեր ֆորմատներով և բազմաթիվ առաջարկներ ենք ներկայացրել, որոնց մի մասն ընդունվեց, մի մասը՝ ոչ: Մենք չենք կարող դեմ լինել մի փաստաթղթի, որտեղ ամրագրվում է 100% համամասնական ընտրակարգ, ինչը հնարավորություն կտա, որ խորհրդարանում ունենանք ավելի շատ քաղաքական, քան թաղային հեղինակություններ»,- այսօրվա ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Մերսիսայդցիները գերմանացու հետ կկնքեն եռամյա պայմանագիր: Ներկայումս գործազուրկ Յուրգեն Կլոպն արդեն այս շաբաթվա վերջում կգլխավորի «կարմիրներին»: Ինչպես հաստատում է The Telegraph-ը, Դորտմունդի «Բորուսիայի» նախկին մարզիչը «Լիվերպուլի» հետ կկնքի եռամյա պայմանագիր, իսկ նրա մարզչական շտաբում կլինեն Ժելկո Բուվաչը և Պետեր Կրավիտցը:
Ազգային Ժողովում շարունակվում են քննարկումները: Նիստի աշխատանքներին հետևեք ուղիղ հեռարձակմամբ:
Քաղաքական շրջանակներում եւ համացանցում մարդիկ իրար դեմ քարոզչական սրեր են ճոճում, առօրյա կյանքում, սակայն, սովորական մարդկանց մտահոգությունները հեռու են այդ թեմայից: Մեծամասնությունը դժգոհ է իր վիճակից եւ ցանկանում է, որ գան «բարի իշխանություններ», որոնք այդ վիճակից իրենց կհանեն, բարձր աշխատավարձ կտան եւ կվերադարձնեն օտարության մեջ գտնվող իրենց հարազատներին:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն իր աջակցությունն է հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի և մեկ այլ կոնգրեսական Էլիոթ Էնգելի առաջարկին՝ միջոցներ ձեռնարկել, որոնք կօգնեն դադարեցնել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի խախտման դեպքերի աճը։
Հայելին միշտ էլ մարդկանց մեջ առաջացրել է անբացատրելի երևույթների նկատմամբ ակնածանք:
Հոկտեմբերի 7-ին, ծամը 08.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նանսենի փողոցի թիվ 21/3 շենքի բնակարաններից մեկի նկուղում օձ է նկատվել, որը բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն պատմել է Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հետ զրույցի մասին, որը տեղի է ունեցել լեգենդար շոտլանդացու կարիերան ավարտելուց առաջ:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել մայրաքաղաքի Արաբկիր համայնքում ՀՀ քննչական կոմիտեի նոր մասնաշենքի բացման արարողությանը: