Բաժիններ՝

«Ես չեմ վերադառնա հավաքական, եթե նույնիսկ այն գլխավորի հայրս». Սամիր Նասրի

Կիսապաշտպանը չի մոռացել այն շոկը, երբ նայում էր ֆրանսիացիների վերջնական հայտացուցակին 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության համար:

Սամիրն ընդգրկված չէր ֆրանսիացիների հայտացուցակում և չմասնակցեց 2014թ. Աշխարհի առաջնությանը Բրազիլիայում, ինչից հետո ավարտեց իր կարիերան հավաքականում:

«Նույնիսկ եթե իմ հայրը դառնա գլխավոր մարզիչ, ես չեմ վերադառնա հավաքական: Մունդիալին չմասնակցելը կոտրել է իմ մեջ Ֆրանսիայի կազմում հանդես գալու ցանկությունը: Ես դեռ 2012թ. ցանկանում էի կանգ առնել, բայց հայրս ասաց. «Դու պետք է մասնակցես Աշխարհի առաջնությանը»:

Ես շատ լավ մրցաշրջան էի անցկացրել և ունեի լավ ցուցանիշներ, բայց, ինչպես պարզվեց, դա բավարար չէր:

Չեմ ուզում ոչինչ ասել ուրիշների մասին, բայց երբ ես տեսա հայտացուցակի վերջնական տարբերակը և այնտեղ որոշ անուններ…»,- ըստ Goal.com-ի՝  ասել է ֆրանսիացին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս