Հարյուր հազարավոր ներգաղթյալներ, որոնց մերժել են տրամադրել փախստականի կարգավիճակ, արտաքսվելու են Եվրոպայից մի քանի շաբաթվա ընթացքում, գրում է Times-ը՝ հղում կատարելով թերթի տրամադրության տակ հայտնված տվյալներին:
«Ոչ»–ի ճակատում բացարձակ տարբեր գաղափարական հոսանքներ ունեցող մարդիկ են, այնքան էլ պարզ չէ, թե ով ում է ներկայացնում։ Ավելին՝ կան մարդիկ, որոնք իրենցից բացի՝ որեւէ մեկին չեն ներկայացնում, եւ նորմալ չէ, որ թշնամական մթնոլորտ է ստեղծվում։ «Ամենաշատ «դեմ» խոսացողները փախան քվեարկությունից։ Ինչպես եւ ԵՏՄ-ի ժամանակ, մարդիկ չեկան քվեարկելու, հետո ասացին՝ եթե քվեարկեի, «դեմ» կլինեի։ Նույնը մենք տեսանք այս անգամ։
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունը՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի գլխավորությամբ, չարտերային չվերթով մեկնեցին Ֆրանսիա: Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22:45-ին, Հայաստանի ազգային ընտրանին Նիս քաղաքում ընկերական հանդիպում կանցկացնի Ֆրանսիայի հավաքականի հետ:
Lydian-ի գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Հովարդ Սթիվենսոնը ասել է. «Ամենամյա այս այցն առիթ է, որ Ընկերությունը շինարարության փուլին անցնելուց առաջ ցուցադրի բոլոր ոլորտներում գրանցված առաջընթացը»:
«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին Սահմանադրության նախագծի քվեարկությունից բացակայող ԲՀԿ-ականներից երկուսը երեկ ԱԺ-ում էին: Քվեարկությունից բացակայել էին կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը, պատգամավորներ Հայկ Խաչատրյանը, Ստեփան Մարգարյանն ու Էլինար Վարդանյանը: Վերջին երկուսը սկզբունքորեն դեմ են արտահայտվել եւ արտահայտվում սահմանադրական փոփոխություններին ու վերահաստատեցին իրենց տեսակետը:
Սիրիայում օդային հարված հասցնելիս Ռուսաստանը մի քանի անգամ խախտել էր Թուրքիայի օդային տարածքը, վերջին երկու օրերի ընթացքում։ Այս միջադեպը լարվածության նոր ալիք է բարձրացրել Ռուսաստանի, Թուրքիայի եւ Արեւմուտքի միջեւ։
Երեւանյան հոգեբուժարաններից մեկում երկու օր առաջ ինքնասպանություն գործած կինը տարիներ առաջ նույն կերպ սպանել էր իր երկու անչափահաս երեխաներին:
Հոկտեմբերի 6-ին Հրազդան քաղաքում տեղի ունեցավ ՀՀԿ շարքերը համալրած շուրջ 120 երիտասարդի կուսակցական անդամատոմսերի հանձնման արարողությունը: Անդամատոմսերը երիտասարդներին հանձնեց ՀՀ վարչապետ, ՀՀԿ նախագահի տեղակալ Հովիկ Աբրահամյանը:
«Դժբախտությունն այն է, որ մարդիկ չեն հավատում մեր պաշտպանության նախարարության տեղեկություններին: Դա կապված է այն բանի հետ, որ շատ դեպքերում նեգատիվ իրավիճակները թաքցվում են կամ դրանց հետ կապված սուտ տեղեկություն է հաղորդվում: Արդյունքում պաշտպանության նախարարության նկատմամբ հավատը, վստահությունը կորել են»:
Լրագրող Արման Սուլեյմանյանը 2014թ.-ի մայիսից լուսաբանել է ՀՀ քաղաքացի Դավիդ Հակոբյանի վեցամյա որդու խնամակալությանը վերաբերող դատական գործը։ Դատական գործի քննությունը ընթացել է դռնբաց։ 2014թ.-ի հոկտեմբերի 30-ին տեղի է ունեցել դատական ակտի որոշման հրապարակումը, որի ընթացքում լրագրողը փորձել է տեսանկարահանել որոշման եզրափակիչ մասի հրապարակումը:
Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և «Իստիգլալ» տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց:
Այս մեղքերը մահացու են այն իմաստով, որ ազդում են մարդու հոգևոր աշխարհի վրա և
Թուրքիայի Ֆինիկե քաղաքից 7 կիլոմետր դեպի հարավ տեղի է ունեցել 5,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Սերժ Սարգսյանը Վաշինգտոնից նոր գլուխկոտրուկ առաջադրեց, ու արդեն քանի օր է՝ քաղաքական կուլիսներում փորձում են գտնել դրա պատասխանը:
Դեպքի վայրի զննության ընթացքում պարզվել է, որ դիակի առ վերին վերջույթի ոսկրերը՝ բազկի միջին երրորդից մինչև նախաբազկի ստորին երրորդական, ամբողջովին մերկացված են փափուկ հյուսվածքներից և մկաններից, իսկ նախաբազկի ստորին երրորդից ավելի հեռակա ոսկրերը բացակայում են:
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի թիվ 9/Ա հասցեի մոտից, թմրանյութ պատրաստելու և պահելու կասկածանքով, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով, բերման են ենթարկել 1991 թ. ծնված Վահան Մ.-ին և ուղևորներ՝ 1989 թ. ծնված Աղասի Ղ.-ին, 1990 թ. ծնված Արթուր Ղ.-ին ու 1990 թ. ծնված Ռուբեն Շ.-ին:
ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ալիքում հրապարակվել է տեսանյութ, որը նկարահանվել է Սիրիայում անօդաչու թռչող սարքի օգնությամբ:
Ըստ ամենայնի, Բուդաղյանին անազատության մեջ կպահեն այնքան ժամանակ, մինչեւ ՀՀ քննչական կոմիտեն կլուծի մարզպետ Խաչատրյանի բոլոր կալանավորված հարազատների ազատման հարցերը: Ինչպես գիտենք, մարզպետի որդին եւ նրա վարորդի տղան արդեն ազատ են արձակվել:
ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նախկին նախագահ Ջոշ Էշը երեքշաբթի կալանավորվել է ավելի քան 1 մլն դոլար ստանալու մեղադրանքով, որն ստացվել էր որպես կաշառք չինացի մագնատի ու այլ գործարարների կողմից՝ դրա դիմաց խոստանալով շահավետ ներդրումներ ու պետական պայմանագրեր:
Ոստիկանության Կոտայքի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ` հոկտեմբերի 5-ին, ժամը 18.25-ին, Կոտայքի անձնագրային բաժանմունքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Միքայել Հ.-ն:
Կալիֆորնիան պաշտոնապես թույլ է տվել մահացու հիվանդ պարզ մտածողությունը պահպանող մարդկանց բժիշկի օգնությամբ ինքնասպանություն գործել: Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունի ստորագրած օրենքը ողջունել են ազատ ընտրության իրավունքի կողմնակիցները:
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուին ուղեկցող ոստիկանական ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետևանքով տուժել է 25 ոստիկան: Կայքի հաղորդմամբ՝ ոստիկանները Էրզրում նահանգում ապահովել են նախընտրական քարոզարշավի մեկնալ Դավութօղլուի անվտանգությունը։
Սիրիայում ստեղծված իրավիճակը չի վերածվի լայնամասշտաբ կոնֆլիկտի ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջև, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Բերդավան գյուղի տարածքում, Հայաստան-Վրաստան միապետական ավտոճանապարհին գործում է արագաչափ։ Ի տարբերություն Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան և Իջևանի տարածաշրջանի Սարիգյուղ բնակավայրերում տեղադրված, բայց չգործող արագաչափերի՝ Բերդականի արագաչափը գործում է։
Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի Զառա Արամյանը եւս այն մարդկանց թվում է, որին քաղաքապետարանը բնակարան է նվիրելու: Տունը 90.8 քմ մակերես ունի, գտնվում է Մարգարյան փողոցի 45 շենքում:
Թուրքերը ցանկանում են հայկական համայնքից ետ վերցնել այս կենտրոնն ու տեղում կառուցել շքեղ առանձնատներ: Ինչպես նշեց Աիդա Սիմոնը՝ դա սոսկ որբանոցի շենք չի եղել:
Ու թեև նա պատրաստվում էր նոր խմբաքանակ արտահանել, սակայն մտքափոխվել է. առանց այդ էլ միլիոնուկես գումար է կորցրել։ «Փոշմանեցի, չեմ ուզում նորից փորձել, նոր գումար չունեմ կորցնելու համար»,- ասաց Մանուկյանը։
«Մի շտապեք, մի շտապեք»։ Լայն մասսաներն անհամբեր սպասում են Ձեր հայտնությանը, անվերջ խոսվում է այդ մասին, չնայած ասում են՝ Սերժ Սարգսյանն ասել է. «Արա, մի արա»»։ «Ուրեմն սենց՝ հոկտեմբերի 12-ին ես, այո, գալու եմ Մոսկվայից Հայաստան, գալու եմ ուղիղ ձեր թերթ, այդ մասին հարցազրույց տամ՝ ան-պայ-ման, ու ձեր բոլոր հարցերին պատասխանեմ»։
Ու թեև պարգևատրողն Արմեն Աշոտյանն է, իսկ Նարինե Սահակյանն էլ վաղուցվանից է տնօրեն աշխատում՝ անգամ այս պոստում փոխարինել է մորը, սակայն վանաձորցի մանկավարժներն առնվազն ծիծաղելի են համարում, որ կրթության վարչության պետը սեփական կնոջն է պարգևի ներկայացրել»:
Հոկտեմբերի 6-ին, ժամը 03.24-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սայաթ-Նովա պողոտայի թիվ 33 հասցեում գտնվող «Պեկին» ռեստորանում: