
Եղանակը հանրապետությունում. ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով

Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Օգոստոսի 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ:
Քամին` արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը օգօստոսի 30-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 26-ին ժամանակ առ ժամանակ, 27-29-ին առավելապես երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանի օգոստոսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 37.70C (1998 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 10.10C (1983 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 25.10C