
«Մանչեսթեր Յունայթեդը» Յանուզային կհանձնի վարձակալության, եթե նոր հարձակվող գնի

«Մանչեսթեր Յունայթեդը» դեռ չի պատրաստվում բաժանվել կիսապաշտպան Էդնան Յանուզայից:
«Կարմիր սատանաները» կարող են 20-ամյա բելգիացուն տալ վարձակալության միայն այն դեպքում, եթե նրանք գնեն նոր հարձակվող, հայտնում է Daily Mail-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Յանուզայն անցկացրել է 3 հանդիպում և «Ասթոն Վիլլայի» հետ խաղում խփել է հաղթական գնդակը (1:0):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը», «Սանդերլենդը» և Դորտմունդի «Բորուսիան»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը