8 երեխաները` բաց երկնքի տակ
Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում մի ընտանիք է ապրում, ովքեր ամեն օր պայքարում են օրվա հանապազօրյա հացի համար: Վարսենիկ Ղուկասյանն ունի վեց երեխա և հունվար ամսին էլ երկվորյակներ կունենա: Կինը ամեն օր մտածում է` ինչպես կերակրի բազմանդամ ընտանիքին: Երկու մեծ տղաները հովիվ են, երկու աղջիկները՝ դպրոցական, մյուս փոքրիկները՝ Էդմոնը և Գնելը, մանկապարտեզ չեն հաճախում:
Գնելի մոտ ծննդյան պահից հայտնաբերվել է աուտիզմ, երեխային հատուկ խնամք և բուժում է անհրաժեշտ, սակայն հնարավորություն չունեն բուժման ծախսերը հոգալու: Տան տանիքը քանդված է, մեկ մահճակալին երեք հոգով են քնում, անկողին չունեն: Փոքրիկ տղաները հագուստ չունեն, ոտաբոբիկ էին ման գալիս: Վարսենիկի ամուսինը բանվոր է աշխատում, մեծ տղան երբեմն կով է կթում, որ ամիսը հինգ հազար դրամ վաստակի, ապրեն: Մոտենում սեպտեբերը՝ 4 երեխաները պետք է դպրոց հաճախեն, բայց գրենական պիտույքներ, դպրոցի համար անհրաժեշտ պարագաներ չունեն:
Թեհմինե Ենոքյան
Մանրամասները՝ տեսանյութում: