Բաժիններ՝

«Ռեալ Մադրիդի» խաղացած ոչ-ոքին երկրպագուին զրկել է 14 հազար եվրոյից

Ֆուտբոլ խաղում են ոչ միայն խաղադաշտում, այլ դրա սահմաններից բավական հեռու: Խաղադրույքներն այսօր այնքան են տարածվել, որ առանց դրանց չի կարելի պատկերացնել և ոչ մի խաղ:

Այսպես, երկրպագուն որոշել է գումար աշխատել ՝ գուշակելով 8 հանդիպման արդյունք միաժամանակ: Նա ճիշտ է գուշակել 7 հանդիպումների արդյունքները, այդ թվում՝ Շոտլանդիայի առաջնության և անգլիական ցածր լիգաների խաղերը:

Իր նշած բոլոր խաղերում երկրպագուն նշել էր ոչ-ոքի և միայն «Սպորտինգ»-«Ռեալ Մադրիդ» խաղում էր ընդգծված հաղթողի դերը տվել մադրիդյան ակումբին:

Արդեն հաղթանակը նշելու ճանապարհին երկրպագուին սթափեցրեցին Լա լիգայի առաջին տուրի խաղի վերջին վայրկյանները, երբ Ռոնալդուի չարչարանքներն էլ չօգնեցին, և լուսատախտակին վառվեց 0:0 հաշիվը: Այսպիսով երկրպագուն զրկվեց հնարավոր 14 հազար եվրոյից:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս