Վ. Բոստանջյանը հանդուրժողական է նայում ԿԲ-ի կողմից իրականացվող ինտերվենցիոն գործունեությանը, քանի որ կարծում է՝ դա էլ չանի, ընդհանրապես կդադարենք հայկական արժույթ ունենալուց:
Թաիլանդի հյուսիսային հատվածում փիղը կատաղել է մինչ զբոսաշրջիկներին ջունգլիներով զբոսանքի տանելը: Կենդանին սպանել է փղապանին ու մեջքին գտնվող 3 չինացի զբոսաշրջիկի հետ հեռացել ջունգլիները:
Այսօր ամերիկյան Սենտ Լուիսում տեղի ունեցավ Sinquefield Cup շախմատային մրցաշարի 4-րդ տուրը: Ռուս գրոյսմայստեր Ալեքսնադր Գրիշչուկը ոչ ոքի խաղաց բուլղարացի Վեսելին Տոպալովի հետ, հայ շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթեց ամերիկացի Ուեսլի Սոյին:
Թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանն այսօրվա ասուլիսին, անդրադառնալով Էրդողանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության վերաբերյալ Թուրքիայում ապրող հայերի դիրքորոշմանը` ասաց, որ Թուրքիայում ապրող հայերի մեջ առկա են տարաբնույթ կարծիքներ. «Շատերը Էրդողանի իշխանության կողմնակիցն են Թուրքիայում, շատերը՝ ոչ, սակայն կարող ենք փաստել մի բան, որ ներկայումս Թուրքիայի «հայ համայնքի» ղեկավարները բավական մեծ կախում ունեն թուրքական իշխանություններից և նրանց յուրաքանչյուր քայլ մշտապես համաձայնեցվում են թուրքական իշխանությունների հետ»:
Այսօր ծնվել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի 6-րդ երեխան՝ տղա:
«Հայ և թուրք տուրօպերատորների ցանցն իր անդամների հետ փորձում է հաղթահարել միջսահմանային համագործակցության դժվարին խնդիրը, – ասաց դեսպան Միլսը, – համագործակցության ամենաարդյունավետ խթաններից մեկը ընդհանուր բիզնես շահերն են: Հայաստանի և Թուրքիայի համայնքներում բիզնեսը և բիզնես շահերն առաջ մղելու այս ասոցիացիայի նպատակը շատ գովելի է»:
Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջայանը հերքում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին տեղեկությունները:
«Այդ լավածությունն առաջացել էր այն ժամանակ, երբ 2010թ. այս կողմ Թուրքիայի ղեկավարությունը որոշել էր վարել անկախ քաղաքականություն և շատ հաճախ հաշվի չնստել Արևմուտքի, գլխավորապես՝ ԱՄՆ-ի շահերի հետ: Տվյալ համատեքստում կարող են հիշատակել Սիրիայում առաջացած խնդիրները, երբ ԱՄՆ դրդմամբ Էրդողանը փորձեց զորք մտցնել Սիրիա, ինչը կանխվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից, ով սպառնաց Էրդողանին, որ եթե թուրքական զորքերը մտնեն Սիրիա, ապա գործ կունենան ռուսական ուժերի հետ»:
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին մեղադրել է Բաթումի հայտնի «Ալի և Նինո» շարժվող արձանի ոչնչացման մեջ: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Փաստաթղթերն ուսանողները պետք է ներկայացնեն համապատասխան ուսումնական հաստատություն մինչև ս.թ. սեպտեմբերի 11-ը:
2015թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 17:45-ին, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Արարատի մարզի բնակչուհի, 2010թ ծնված աղջիկ երեխա։
Թուրքիայում հերթական հարձակումն է իրականացվել ոստիկանական տեղամասի վրա: Այս անգամ հարձակման է ենթարկվել երկրի հարավում գտնվող Գազիանթեփ քաղաքում ոստիկանական տեղամասը, հայտնում է Milliyet-ը:
Փոփ երգիչ Ջասթին Բիբերի մոլի երկրպագուն, ով 100 հազար դոլար էր ծախսել պլաստիկ վիրահատությունների վրա իր կուռքին նմանվելու համար, մահացած է հայտնաբերվել:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցում քննարկել են Ուկրաինայի արևելքում լարվածության աճը ու կոչ են արել Ռուսաստանին կատարել մինսկյան համաձայնագրի պայմանները, հայտնում է Սպիտակ տունը:
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ նույն մարզի բնակիչ Գայանե Գրիգորյանի սպանության դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։
«ՀՀ կառավարությունը հաջորդ տարի 2500 ուսանողի համար նախատեսել է բյուջետային միջոցներ, որպեսզի անապահով ընտանիքների համակարգում ընդգրկված և ՄՕԳ-ի համապատասխան նիշ ունեցող ընտանիքների ուսանողները ստանան 50-100 տոկոս զեղչ՝ որպես պետության կողմից փոխհատուցում»:
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է, թե ներգաղթյալներին ապաստան տրամադրելու քաղաքականության առանցքային դրույթներից մեկը չի գործում:
Շոտլանդական վիսկի ընկերությունն ընդդեմ «Հայասի» ընկերության» գործով դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 25-ին։ «Հայասին» ոչ միայն ֆինանսական, այլեւ իրավական խնդիրներ ունի, շոտլանդական վիսկի արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասիին», քանի որ վերջինս «Շոտլանդական վիսկի» ապրանքանիշով խմիչք է արտադրում։
Մեր տեղեկություններով՝ վաղը նախագահական նստավայր կգնա եւ նախագահ Սարգսյանի հետ կհանդիպի նաեւ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:
Օրերս բավականին ուշագրավ միջադեպ է գրանցվել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում: NewsBook-ի տեղեկություններով՝ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ Սիսիանի քաղաքապետարանի ավագանու անդամներից Սրբուհի Գրիգորյանը նամակ է գրել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Վեստեր Լի Ֆլանագանը, ով երեկ ԱՄՆ Վիրջինիա նահանգում ուղիղ եթերում գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի թղթակցին ու օպերատորին, ապա ինքնասպանության փորձից հետո մահացել հիվանդանոցում, մահից առաջ նամակ է ուղարկել ABC News հեռուստաալիքին, որտեղ բացատրել է իր արարքի դրդապատճառը:
«Մամ ջան, պապ ջան… կներեք ինձ, ես պետք է գնամ, մի՛ մեղադրեք ոչ մեկին, ես եմ մեղավոր, մոլորվեցի: Հարազատներիս եւ ընկերներիս խնդրում եմ օգնել ընտանիքիս: Ում վնաս եմ պատճառել, կներեք, չնայած արժանի չեմ: Երեխեք ջան, հավատացեք՝ Աստված կա, ինձ գիտեմ՝ չի ների»:
Թալինի՝ արդեն նախկին զինկոմ Տիգրան Հայրապետյանի, Գորիսի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետ, մայոր Սպարտակ Բաղդասարյանի, Կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ Սվետլանա Գրիգորյանի եւ Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի բաժանմունքի վարիչ Ալլա Հովհաննիսյանի գործերն ուղարկվել են դատարան:
Երիտասարդը վնասվածքն ստացել է կրծքավանադակի հատվածում հրազենից արձակված կրակոցից և, ըստ տեղեկությունների, նրան հիվանդանոց է տեղափոխել եղբայրը:
Կրիկոր Ժաբոտյանը (Krikor Jabotian) երիտասարդ, տաղանդավոր դիզայներ է` ծագումով Լիբանանից, ով դեռ մանկուց հետաքրքրվում էր նորաձևությամբ. նա հիանում էր մոր զգեստներով և «զարդարում էր» իր կրտսեր քրոջը:
«Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչը պատմել է, թե ինչու է ակումբը բաժանվել հարավամերիկացիներից:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 27-ին ժամը 9.00-21.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 2-րդ զանգվածի Թոթովենց փող. 2, 2/1, 3, 3/1, 3/2, 3/3, 4, 6/1, 6/2, 8, 8/1, 9, 10, 11, 11/1, 11/2, 12, 13, 14, 15 համարների և 135 դպրոցի ջրամատակարարումը:
«Լիվերպուլի» և Բրազիլիայի հավաքականի կիսապաշտպանը հույս ունի, որ Ֆիլիպե Կոուտինիոյի հետ համագործակցելու արդյունքում նրանք հաջողության կհասնեն:
Ամուսինը գտնվել է ՌԴ-ում, իսկ կինը բնակվել է ամուսնու ծնողների հետ: Այդ ընթացքում վիճաբանություն է առաջացել կնոջ և ամուսնու ծնողների միջև: Կինը 9-ամյա դստեր հետ հեռացել է հայրական տուն: Ամուսնու ծնողները ցանկացել են տեսակցել իրենց թոռնուհուն, սակայն կինը թույլ չի տվել, և ամուսնու հայրը դիմել է հոգաբարձուների խորհրդին: Խորհուրդը թույլատրել է շաբաթը մեկ անգամ տեսակցել թոռնուհուն:
Պարզվել է իրական պատճառը, որը ստիպել է Բրյուս Ուիլլիսին լքել Վուդի Ալենի նախագիծը՝ առաջին նկարահանումներից հետո: Ինչպես իր Twitter-ի էջում գրում է The Wrap պարբերականի խմբագիր Ջեֆ Սնայդերը՝ դերասանը հեռացվել է նախագծից: