Խոշոր եւ մանր եղջերավոր անասունների գլխաքանակը նվազել է

Գյուղատնտեսության համախառն արտադրանքը հունվար-հունիսին, փաստացի գներով կազմել է 27.3 մլրդ դրամ, 2014թ. հունվար-հունիսի համեմատությամբ, համադրելի գներով, աճել է 41.4 տոկոսով:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ հուլիսի 1-ի դրությամբ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ հանրապետությունում նվազել են` խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը` 6.7 տոկոսով, այդ թվում կովերինը` 6.8 տոկոսով եւ մանր եղջերավոր անասուններինը` 6.5 տոկոսով, իսկ թռչունների եւ խոզերի գլխաքանակն աճել է, համապատասխանաբար՝ 3.4 եւ 15.0 տոկոսով:

2015թ. հունվար-հունիսին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ, հանրապետությունում աճել է մսի, կաթի, ձվի արտադրությունը, համապատասխանաբար` 8.1, 6.0, 2.3 տոկոսով, իսկ բրդի արտադրությունը նվազել է 0.5 տոկոսով:

karabakh-open.info

Տեսանյութեր

Լրահոս