Քաղաքացուն չորսուկես միլիոնի վնաս պատճառողը հայտնաբերվել է
2014 թ. սեպտեմբերի 19-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ պատուհանի ճաղավանդակը կոտրելով՝ 1982 թ. ծնված Էդգար Խ.-ին պատկանող ավտոտնակում կայանված «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայից գողացել են մի շարք ավտոմասեր` պատճառելով 4.500.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1989 թ. ծնված Արման Ս.-ն:
Արման Ս.-ն կալանավորված է:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է: