Նեյմարի տրանսֆերը կարող է դառնալ ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ
Globo Esporte-ն հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը պատրաստ է իրականացնել «Բարսելոնայի» և Բրազիլիայի ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի տրանսֆերը: Անգլիական ակումբը բրազիլացու համար պատրաստ է 190 մլն եվրո վճարել:
Անգլիական մամուլը մի քանի ամիս շարունակ գրում էր, որ Նեյմարը դեմ չէ տեղափոխվել անգլիական ակումբ, բայց, ամենայն հավանականությամբ, տրանսֆերն այս ամառ չի կայանա:
Եթե նշված գումարով տրանսֆերը կայանա, ապա այն կարող է լինել ամենաթանկը ֆուտբոլի պատմության մեջ:
Ամենաթանկ տրանսֆերի ռեկորդը պատկանում է «Ռեալ Մադրիդին». Ակումբը 2013 թվականին «Տոտենհեմից» ձեռք բերեց Գարեթ Բեյլին 100 մլն եվրոյի դիմաց:
Սիրարփի Աղաբաբյան