
Խաբեությամբ վերցրել է հեռախոսն ու էժան գնով վաճառել պատահական տաքսու վարորդի

Օգոստոսի 23-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում է ստացվել, որ Նանսենի փողոցի թիվ 67 շենքի բնակիչներից մեկը գողացել է մի քաղաքացու բջջային հեռախոսը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը խաբեությամբ և վստահությունը չարաշահելով՝ վերցրել է 1977 թ. ծնված Աշոտ Լ.-ն, ով բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ այն 8.000 դրամով վաճառել է Գայի պողոտայում կայանած տաքսի ավտոմեքենայի վարորդին:
Կատարվում է հետաքննություն: