Բաժիններ՝

Քարիմ Բենզեմա. ««Ռեալն» իմ տունն է»

Տրանսֆերային պատուհանի փակմանը մնացել է մի քանի օր, իսկ համաշխարհային մարզական մամուլը դեռ ակտիվ քննարկում է Քարիմ Բենզեմայի տեղափոխությունը որևէ այլ ակումբ: Ամենաշատը դիտարկվում է ֆուտբոլիստի՝ Լոնդոնի «Արսենալ» տեղափոխվելու հավանականությունը:

Փորձելով պատասխանել իր մասին հնչող բոլոր հարցերին՝ Բենզեման թվիթերի իր էջում գրառում է կատարել, որից կարելի է հասկանալ, որ ֆուտբոլիստը չի պատրաստվում լքել ակումբը, համենայն դեպս՝ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

«Բոլոր այն ծաղրածուներին, ովքեր ցանկանում են, որ երկրպագուները նման բաների հավատան. «Ռեալն» իմ տունն է»,- գրել է Բենզեման:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս