ԱՄՆ-ն անհիմն է համարում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Իսրայելի պահանջը. Օբամա
NPR հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ ԱՄՆ նախագահ Բրաաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն ամնհիմն է համարում Իսրայելի պահանջը, որն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ նրա հետ ստորագրվելիք հնարավոր համաձայնագիրը շաղկապում է իսլամական հանրապետության կողմից հրեական պետության գոյություն ունենալու իրավունքը ճանաչելու հետ:
Օբաման հայտարարել է, որ եթե իրենք ընդունեն Իսրայելի պահանջը, ապա դա հավասարազոր կլինի նրան, որ իրենք Իրանի հետ համաձայնագիրը, որը նրան զրկում է միջուկային զենք ստեղծելու հնարավորությունից, չստորագրեն այնքան ժամանակ, մինչև որ ամբողջովին չփոխվի իրանական վարչակարգը. «Դա հիմնարար մոլորություն է:
Մենք ցանկանում ենք, որ Իրանը չունենա միջուկային զենք հենց նրա համար, որ չենք կարող հույսեր կապել այդ երկրում վարչակարգի բնույթի փոփոխման հետ: Եթե Իրանն անսպասելիորեն վերածվի Գերմանիայի, Շվեդիայի կամ Ֆրանսիայի, ապա այդ ժամանակ նրա միջուկային ծրագրի մասին խոսակցությունները կլինեն կատարելապես այլ»: