Կարո Եղնուկյան. «Հավանական է՝ տանեն ԱԱԾ»
«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը, ով այս պահին գտնվում է Կենտրոնի քննչականում, գրառում է կատարել Ֆեյսբուքում. «Այսօր առավոտյան ժամը 6-ի կողմերը 10 ոստիկաններ դատավորի տված սանկցիայով եկել էին մեր տուն՝ խուզարկու, կասկածով, որ կոչ եմ արել անկարգության։ Հետևաբար` փնտրում էին զենք, զինամթերք, փաստաթղթեր եւ այլն։ Առգրավել են 3 համակարգիչ, կրիչներ, Հիմնադիրի թռուցիկներ եւ բուկլետներ, ԱԻՄ-ի բուկլետներ, խտասկավառակներ եւ այլ թղթեր։ Հիմա ես Կենտրոնի քննչականում եմ։ Ասում են, որ ձերբակալելու խոսք չկա, բայց չեմ հավատում, քանի որ արդեն մի քանի հոգի ձերբակալված են»։
Քիչ առաջ նա իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Հիմա արդեն բերման ենթարկելու հրաման տրվեց եւ հավանական է՝ տանեն ԱԱԾ»