Վրաստանի ԱԳՆ-ը ողջունել է Լոզանում «Վեցնյակի» ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնագիրը

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԱԳՆ-ը ողջունում է Լոզանում «Վեցնյակի» ու Իրանի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված համաձայնագիրը.

«Վրացական կողմը գոհ է, որ կողմերը հասել են կոնսենսուսի և երկխոսության շնորհիվ պայմանավորվել են Իրանի միջուկային ծրագրին առնչվող բարդ հարցերի կարգավորման ուղիների շուրջ:

Վրացական կողմը հույս է հայտնում, որ ձեռք բերված պարամետրերի հիման վրա կողմերը պայմանավորված ժամկետում կմշակեն համապարփակ գործուն համաձայնագիր, որն ընդունելի կլինի բոլոր կողմերի համար»:

Վրաստանի ԱԳՆ-ը կարծում է, որ նշված համաձայնագիրը կարևոր քայլ կդառնա տարածաշարջանում ու համայն աշխարհում խաղաղության ու կայունության ուղղությամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930