Բաժիններ՝

Գորիս-Կապան ճանապարհի երթևեկությունը 30 րոպեով կդադարեցվի

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ճանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ:

Այդ հատվածում շուրջ 30 րոպեով երթեւեկությունը կդադարեցվի տրանսպորտային բոլոր միջոցների համար:

Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս