Մենք ակնկալում ենք, որ նախագահների հերթական հանդիպումը կանցկացվի մինչև ընթացիկ տարեվերջ. Ուորլիք

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել է, որ իրենք դիտարկում են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը.

«Հուսով ենք, որ կողմերը հարգանք կցուցաբերեն հրադադարի ռեժիմի նկատմամբ: Երկու երկրների նախագահները վստահեցրել են մեզ, որ շփման գծում ձեռնամուխ չեն լինի ռազմական գործողությունների:

Մենք դեռ չունենք այդ պարտավորությունների իրագործումը վերահսկելու հնարավորություն, սակայն անկայունությունը կարող է էլ ավելի դրական դինամիկա ստեղծել բանակցությունների համար:

Մենք ակնկալում ենք, որ նախագահների հերթական հանդիպումը կանցկացվի մինչև ընթացիկ տարեվերջ: Մենք դիտարկում ենք երկու երկրների արտգործնախարարների հանդիպման հնարավորությունը՝ նախագահների քննարկման օրակարգն ու մեր հերթական տարածաշրջանային այցի ժամկետը հստակեցնելու համար»:

Տեսանյութեր

Լրահոս