Բաժիններ՝

Ռուսաստանը պատրաստ է որոշակի ակտիվներ ստանալու դիմաց Հունաստանին տրամադրել գազային զեղչ ու նոր վարկեր. աղբյուր

Ռուսական Коммерсантъ թերթի փոխանցմամբ՝ Մոսկվան պատրաստ է դիտարկել Հունաստանին գազային զեղչ և նոր վարկեր տրամադրելու հարցը, սակայն նրանից ակնկալելու է պատասխան քայլեր: Խոսքը մասնավորապես գնում է Հունաստանում Ռուսաստանի կողմից որոշակի ակտիվներ ստանալու մասին:

Այս մասին թերթին հայտնել է Ռուսաստանի կառավարությունում նրա աղբյուրը. «Մենք պատրաստ ենք դիտարկել Հունաստանին գազային զեղչ հատկացնելու հարցը. դրա գինը պայմանագրով շաղկապված է նավթի գնի հետ, որը վերջին ամիսներին էականորեն նվազել է:

Մենք նաև պատրաստ ենք քննարկել Հունաստանին նոր վարկեր հատկացնելու հնարավորությունը: Սակայն այստեղ մենք մեր հերթին շահագրգռված ենք հանդիպակաց քայլերում, ինչը մասնավորապես վերաբերվում է Հունաստանում Ռուսաստանի կողմից որոշակի ակտիվներ ստանալուն»:

Թերթի զրուցակիցը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչպիսի ակտիվներով է շահագրգռված Մոսկվան: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասն այսօր ժամանելու է Մոսկվա և վաղը հանդիպելու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Իր ռուսական այցի շրջանակներում Ցիպրասը հանդիպումներ է ունենալու Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և պատրիարք Կիրիլի հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930