Գրեթե բոլոր հրդեհները բաժին են ընկել Անդրբայկալի երկրամասին:
«Ես կարդացել եմ այդ մասին սոցցանցերում՝ 30 ազատամարտիկ Շուշիի առանձնակի գումարտակից կոչ են անում հավաքվենք և մեր աջակցությունը հայտնենք, տղաներին ազատենք: Ես գալիս եմ այստեղ այդ նպատակով և տեսնում եմ՝ այստեղ տարբեր քաղաքական լոզունգներ են առաջ տանում,աշարհաքաղաքական հարցեր են բարձրացնում: Ի՞նչ է, մոռացա՞ն ինչի համար ենք հավաքվել: Ես այդ կոչով եմ եկել, ոչ թե եկել եմ Հիմնադիր խորհրդարանի կոչով, այլ Շուշիի առանձնակի գումարտակի 30 ազատամարտիկներիկոչով եմ եկել»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ընդունել է ԱՄՆ նախկին նախագահ Վուդրո Վիլսոնի ծոռնորդուն` Դոնալդ Վիլսոն Բուշին, ով հանդիսանում է «Վուդրո Վիլսոնի ժառանգություն» հիմնադրամի նախագահ:
Ապրիլի 19-ին, ժամը 00.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները Երևանի Զաքյան և Ամիրյան փողոցների խաչմերուկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1989 թ. ծնված Տիգրան Ս.-ին, 1987 թ. ծնված Հրաչյա Դ.-ին, 1984 թ. ծնված Գևորգ Դ.-ին, 1989 թ. ծնված Ժիրայր Պ.-ին և 1986 թ. ծնված Վարդան Հ.-ին:
Այս մասին հայտնել է «Ազադլըղ» թերթը:
Gerçek Gündem-ի փոխանցմամբ՝ տարիքի (65 տարին բոլորելու) պատճառով Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից պաշտոնաթող եղած Էթյեն Մահչուփյանը պատմել է պաշտոնաթողության պատճառների մասին: Նա հերքել է, որ իր պաշտոնաթողությունը կապված է եղել Հայոց ցեղասպանության վերաբերյալ իր արած հայտարարարություններին՝ ընդգծելով, որ դրա պատճառը եղել է իր տարիքը: Նա հիշեցրել է, որ այդ պաշտոնում նշանակվել է նախորդ տարվա […]
«Որպես կրթության և գիտության նախարար` իմ պահանջն է ձեզանից՝ լինել կարգապահ, լավ սովորել և հիշել, որ ձեզ հետ շփվող օտար ուսանողները Հայասատանը ճանաչելու են ձեզանով, ուստի խնդրում և պահանջում եմ՝ պատասխանտվությամբ և պատվախնդրությամբ մոտենալ ձեր առաքելությանը»:
Հայաստանի տնտեսության զարգացման համար օդի պես անհրաժեշտ են ներդրումներ: Սակայն վերջին տարիներին կառավարության քայլերը ներդրումների ներգրավման ուղղությամբ, մեղմ ասած, հաջողված չեն: Խոսքը եվրոբոնդերի մասին չէ, որը պարզապես պարտքով վերցրած փող է: Խոսքը տնտեսությունում առավելապես արտադրություն հիմնելու կամ եղածը զարգացնելու նպատակով ուղղակի ներդրումների մասին է:
Ապրիլի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի նախաձեռնությամբ անցկացվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես-երաժշտական ցերեկույթ, որին ներկա են եղել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւը, Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ, ԱՊՀ ՄԽՎ-ում ՀՀ ԱԺ ներկայացուցիչ Հայկ Չիլինգարյանը: Հնչել են կոմիտասյան երաժշտություն եւ հայկական ծիրանափող:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում այսօր՝ ապրիլի 20-ին, ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 473.9 դրամ։
Հստակ է մի բան, որ Հայաստան չեն մեկնելու ո՛չ երկրի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ո՛չ էլ խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին:
«Նախկին բանաձևն ընդունվել էր բոլորովին այլ պատմական ժամանակաշրջանում և անգամ այլ աշխարհակարգի պայմաններում` սառը պատերազմյան համատեքստում: Վիթխարի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք ուղղակիորեն առնչվում են նաև հայկական հարցին, նշեմ միայն մեկը` անկախ Հայաստանի Հանրապետության գոյությունը»:
Դավութօղլուն չի բացառել, որ այս տարվա ապրիլի 24-ի կապակցությամբ թուրքական կողմը կհղի նոր ուղերձ:
Այսօր «Օրինաց երկիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի և Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսի հանդիպումը:
Միակ հատվածը, որ որևիցե մեկը կարող էր թյուրիմացաբար հասկանալ, որ Ալավերդի քաղաքը անվանվել է գյուղ` այն դրվագն է, երբ երկրորդ սերիայի մոտ 7:30-րդ րոպեին դերասանուհի Ա. Կիրակոսյանը՝ մարմնավորելով Հայարփիի կերպարը, նշում է, որ «Ալավերդիում մազերս ավելի լավ կսարքեին», այնուհետև 10:00-րդ րոպեին նա ասում է «քեֆին մեր տանեցիքին էլ գյուղից կկանչեի»:
Մարտի 5-ից ոստիկանության Սևանի բաժնի կողմից, ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի /Ավազակությունը/ 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով, հետախուզվում էր 1994 թ. ծնված Հայկարամ Հակոբյանը:
Մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Շինարարների 15/1 հասցեի շենքերին հարակից նորակառույց պուրակում տեղադրվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար:
Ներկայումս Երևանում պատրաստվում է ռուս-ֆրանսիական երկկողմ հանդիպում:
Կոտայքի մարզի Սոլակ համայնքում արձանագրված բրուցելոզի հետագա տարածումը կանխելու և հիվանդներ վաղաժամ հայտնաբերելու նպատակով համատեղ աշխատանքներ են իրականացվել թե՛ համայնքային կառույցների, թե՛ գյուղական ամբուլատորիայի հետ:
Մենք կոչ ենք անում Վեհաժողովին փորձել խուսափել հակամարտության շուրջ նոր բռնկումից, որը լրջորեն կվատթարացնի արդեն անկայուն իրավիճակը մեր տարածաշրջանում:
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Ժիրայր Սէֆիլյանի, Արամ Հակոբյանի, Գևորգ Սաֆարյանի պաշտպանների բողոքը։ Փաստաբանները դատարան էին բողոքարկել նրանց կալանավորելու որոշումները։
Համարում տեղ են գտել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Այլևս երբեք», Ֆրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ «2015թ.` Ցեղասպանության 100-րդ տարելից», Ֆրանսիայի նախկին Նախագահ Նիկոլա Սարկոզիի՝ «Հիշատակման պարտավորություն», ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ «Մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելումը շարունակում է մնալ հրամայական» և Շառլ Ազնավուրի՝ «Նրանք նահատակվեցին» հրապարակումները:
Նիլս Մույժնիեքսը հրապարակել է ՄԻԵԴ-ին ներկայացրած իր դիմումը՝ կապված Լեյլա և Արիֆ Յունուսների հետ:
Նամակի ժանրը ես համարում եմ հուսահատության ժանր: Թեպետ ես բնավ հուսահատված չեմ, սակայն ոմանք իմ հոդվածներում երբեմն հուսահատություն են տեսնում: Ես իրականում (անգամ, եթե անհամեստ թվա) պարզորոշ տեսնում եմ վտանգները եւ իրադարձությունների զարգացման հեռանկարը:
Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարէն բարձրացած Կաթոլիկ եկեղեցւոյ ձայնին արձագանքները դեռ երկար պիտի լսուին Թուրքիոյ մէջ: Միամտութիւն է կարծել, որ Անգարա ձեռնածալ պիտի մնայ այս փոթորիկին դիմաց:
Պեսկովը դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ կապված են անհամար թելերով:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 20-ին ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Գյումրիում ապրիլի 18-ին մոր եւ դստեր սպանության գործով հարցաքննվել են մի շարք անձինք, երեկվա դրությամբ դեռ մեղադրյալներ չկային:
Ապրիլի 20-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովին:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական համագործակցության մի շարք հարցեր, այդ թվում` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստան ժամանող բարձրաստիճան հյուրերի հնարավոր այցեր Հայաստանի Ֆրանսիական համալսարան, որտեղ վերջիններս հանդիպում կունենան բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: