
Սիբիրում շարունակվում է այրվել ավելի քան 100.000 հեկտար անտառատարածք

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիբիրի դաշնային օկրուգում մոլեգնող անտառային հրդեհների տարածքը հանգստյան օրերին կրճատվել է 17.000 հեկտարով՝ մինչև 102.000 հեկտարի: Գրեթե բոլոր հրդեհները բաժին են ընկել Անդրբայկալի երկրամասին:
Այս մասին հայտարարել է Սիբիրի դաշնային օկրուգում Անտառտնտեսության դեպարտամենտի մամլո ծառայությունը: Այսօր առավոտվա դրությամբ Անդրբայկալում շարունակում է մոլեգնել 31 հրդեհ, որոնք տարածվել են 101.000 հեկտար տարածքի վրա: Հրդհեները գործում են նաև Բուրյաթիայում (6 օջախ, 33.6 հեկտար), Տուվայում (4 օջախ՝ 835 հեկտար), Խակասիայի Հանրապետությունում (1 օջախ, 24 հեկտար), Իրկուտսկի մարզում (2 օջախ, 11 հեկտար) և Կրասնոյարսկի երկրամասում (2 օջախ, 24 հեկտար):
Հակահրդեհային հատուկ ռեժիմ է մտցված Իրկուտսկի ու Կրասնոյարսկի երկրամասերի, Ալթայի Հանրապետության, Տուվայի ողջ տարածքներում: Որպես հրդեհների առաջացման պատճառներ են նշվում տեղական բնակչության կողմից կրակի հետ անզգույշ վարվելն ու նախորդ տարվա չոր խոտի այրումը:
Հիշեցնենք, որ սրանից առաջ Ռուսաստանում Անդրբայկալի մասշտաբային հրդեհների պատասխանատվությունը դրել էին ընդդիմության ու դիվերսանտների վրա: