
Պուտինի երևանյան այցը չի կարող ազդել ռուս-թուրքական հարաբերությունների վրա. Պեսկով

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան չի կարող ազդել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վրա և Մոսկվայի ու Անկարայի փոխհարաբերությունների վրա:
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Մենք Թուրքիայի Հանրապետության հետ ունենք շատ սերտ գործընկերային հարաբերություններ, որոնք ունեն տնտեսական փոխշահավետ համագործակցության շատ ամուր բազա: Շատ համաշխարհային խնդիրների հարցում համընկնում են մեր դիրքորոշումները»:
Պեսկովը դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց հետ կապված են անհամար թելերով. «Այդ միջոցառումները չեն կարող մեկնաբանվել որպես որևէ բանի վնաս հասցնող»: