
Նիլս Մույժնիեքսը վերստին քննադատել է Ադրբեջանի իշխանություններին

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ապրիլի 20-ին Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Նիլս Մույժնիեքսը հրապարակել է ՄԻԵԴ-ին ներկայացրած իր դիմումը՝ կապված Լեյլա և Արիֆ Յունուսների հետ:
Իր դիմումում Մույժնիեքսը նկարագրել է այն բռնությունների ալիքը, որը վերջին տարիներին ընդգրկել է Ադրբեջանը, և ուր իրավապաշտպաններն օրենսդրական սահմանափակումների, ընտրական հարձակումների և դրան հաջորդող քրեական հետապնդումների միջոցով ենթարկվում են բռնությունների:
Լեյլա ու Արիֆ Յունուսները մեղադրվում են Հայաստանի օգտին կատարած լրտեսության մեջ, սակայն կալանավորման իրական պատճառն այն է, որ Լեյլա Յունուսը պահանջել է ազատել երկրի մոտ 100 քաղբանտարկյալներին: